![]() Նորայր Վարդանյան.2,5 րոպե ծանրորդի հետ21 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ն առաջին անգամ զրուցեց հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանի որդու` Նորայրի հետ, ով շատ անմիջական, բարի ու հետաքրքիր զրուցակից է: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: 14 տարեկան էի, ու առաջին մրցմանն էի մասնակցում Ավստրալիայում: Հիշում եմ, ոնց էի հուզվել ու հարթակի վրա վախեցած դողում էի: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այո, ես ձախլիկ եմ, բայց գեղեցիկ եմ գրում: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Մի քանի ամիս առաջ, երբ հավաքի էինք Աբովյանում ու ավտոբուսով գնացի Երևան: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Երևի 400 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Մեկ-մեկ:
Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Չգիտեմ: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել հայրդ` Յուրի Վարդանյանը: 82,5 կգ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Որ մի օր կարող են շատ ուրախ լինել, բայց մյուս օրն այնքան վատ վարվեն հետդ, որ զարմանաս: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու ամերիկացիները: Նմանություն չգիտեմ, բայց տարբերություններ շատ ունեն: Հայերը շատ շնորքով են: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Հեռուստացույց շատ չեմ նայում: Ավելի շատ կինոներ եմ դիտում: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Չգիտեմ: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինի: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Պառկեմ ու կինո նայեմ: Հանգստանում եմ նաև մեքենա քշելով: Քո սիրած մուլտֆիլմը: «Առյուծ արքան» Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Ամերիկայի ընկերներիս: Երբ ես փոքր էի երազում էի… Օլիմպիական չեմպիոն դառնալ: Իմ անունը դրել են Նորայր, որովհետև… Պապիկիս անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Ուտելիքի վրա:
Ինձ խենթացնում է, երբ … Պետավտոտեսուչն անիմաստ կանգնեցնում է մեքենան: Բոլորից համեղ պատրաստում է … Մայրիկս:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Նորայր Վարդանյան Ծանրորդ Նորայր Վարդանյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 15-ին Լենինականում (Գյումրի): Զբաղվել է կառատեով և բասկետբոլով: 2005 թվականից մարզվում է ծանրամարտով: Առաջին մարզիչը եղել է հայրը` հանրահայտ ծանրորդ Յուրի Վարդանյանը: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |