Հռիփսիմե Խուրշուդյան.2,5 րոպե ծանրորդի հետ23 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Հռիփսիմե Խուրշուդյանը շատ ուրախ և անմիջական է և այդկերպ էլ պատասխանել է PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին: Մարզման ժամանակ Հռիփսիմեն մի քանի տոննա քաշ էր բարձրացրել, բայց հարցազրույցի ժամանակ ընդհանրապես չէր զգացվում նրա հոգնածությունը: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Առաջին անգամ, երբ մտել եմ մարզադահլիճ, շատ եմ վախեցել ծանրաձողից: Այն ժամանակ անձնական քաշս 37 կգ էր ու փորձեցի բարձրացնել այն: Բոլորը ծիծաղեցին,կարծելով, որ չեմ դիմանա ծանրությանը: Բայց ես ապացուցեցի, որ ես Հռիփսիմեն եմ: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այո: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: 3 տարի առաջ, հետո մեքենա եմ գնել: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ (ծիծաղում է): Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո, շատ եմ սիրում կծու չիփս: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Վայ, երևի բնազդաբար: Ես շատ բարձր եմ փռշտում (ծիծաղում է): Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: 80 կգ: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում տղամարդկանց մեջ: Ես ծանրորդ տղաների հետ եմ շփվում, լավ ու հավասարակշռված տղաներ են: Հա, հիշեցի, գլուխ գովելը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չգիտեմ: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: «Վիտամին ակումբը»: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Յուրի Վարդանյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: 2008-ին: Քո սիրած մուլտֆիլմը: «Թոմն ու Ջերին»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Ուշադրություն չեմ դարձրել: Երբեմն ես կարոտում եմ… Ծնողներիս: Երբ ես փոքր է, երազում էի… Օլիմպիական չեմպիոն դառնալ: Իմ անունը դրել են Հռիփսիմե, որովհետև… Սրբի անուն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Կանացի պարագաների վրա: Ինձ խենթացնում է, երբ …. Ինձ հունից հանում են: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |