![]() Վարդան Փահլևանյան.2,5 րոպե հեռացատկորդի հետ23 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ի հարցերին պատասխանելու համար Վարդան Փահլևանյանը մի քանի րոպեով դադարեցրեց մարզումները և մարզչական սենյակում անկեղծ պատասխանեց բոլոր հարցերին: Բնութագրիր քեզ: Հանգիստ ու նպատակասլաց: Քո ուժեղ և թույլ կողմերը: Չգիտեմ ուժեղ է թե թույլ, բայց ես ընտանեկան մարդ եմ ու չեմ կարողանում երկար ժամանակ բացակայել տնից: Քո սիրած երաժշտական ոճը: Բլյուզ և ջազ: Սիրելի ուտելիքը: Խորոված: Տեղ, որտեղ հանգստանում ես Տանը կամ ընկերներիս հետ: Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար: Երկար կարելի է խոսել այս թեմայի շուրջ: Բայց կարճ ասեմ, որ ընկերն այն մարդն է, որ կողքիդ է լինում ոչ միայն ուրախության, այլ նաև տխրության ու դժվար պահերին: Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել: Կոնկրետ չեմ կարող ասել, բայց հնարավոր է մի չնչին բան մարդուն հավասարությունից հանել ու ինչ-որ գլոբալ բան լինի ու հանգիստ լինես: Դու դարձել ես հեռացատկորդ, որովհետև… Ես ինքս եմ այդպես ցանկացել: Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր… Շատ բաների են արժանի, բայց միշտ չէ, որ թողնում են հասնել դրանց: Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է… Հաղթանակի մասին, անկախ նրանից ուժեղ է ինքը, թե ոչ: Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ երեք բան… Որ մեր ընտանիքում ամեն ինչ լավ լինի, սպորտային հաջողություններ ունենամ ու հեռու լինեմ վնասվածքներից:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |