![]() Հաջիմուրադ Նուռմագոմեդով.2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ23 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net- ի բլից-հարցազրույցի ժամանակ Հաջիմուրադ Նուռմագոմեդովը մի քիչ հուզված էր, բայց կարողացավ ճիշտ և տեղին պատասխաններ տալ: Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Երբ առաջին անգամ գնացի մարզադահլիճ, այդ պահն է հատկապես տպավորվել: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Ոչ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Շատ վաղուց է չեմ օգտվել, վերջին անգամ ավտոբուսով գնացել եմ մրցավայր: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: Չգիտեմ, Հայաստանում գնումներ չեմ կատարում: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Չեմ սիրում: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Երևի բնազդաբար: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: 63: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Օյ, ոչինչ էլ չի զարմացնում: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չգիտեմ, երևի չունեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Հեռուստացույց չեմ սիրում դիտել: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Ալբերտ Ազարյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Երևի Պեկինի խաղերում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Սիրում եմ հանգստանալ Դուբայում կամ էլ Կիսլովոդսկում: Քո սիրած մուլտֆիլմը: Չունեմ սիրած մուլտֆիլմ: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Չեմ տեսել: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքիս: Երբ ես փոքր էի, երազում էի… Հայտնի մարզիկ դառնալ: Իմ անունը դրել են Հաջիմուրադ, որովհետև… Ծնողներս են այդպես ցանկացել: Ես սիրում եմ գումար ծախսել… Մեքենաների վրա: Բոլորից համեղ պատրաստում է …. Նայած, թե ինչ կերակրատեսակ:Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ![]() ![]() Հաջիմուրադ Նուռմագոմեդով Ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուռմագոմեդովը (84 կգ) ծնվել է Մախաչկալայում 1987 թվականի ապրիլի 1-ին: Ըմբշամարտով զբաղվում է 12 տարեկանից: Միջազգային կարգի սպորտի վարպետ է և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |