Առաքել Միրզոյան.2,5 րոպե ծանրորդի հետ25 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Առաքել Միրզոյանը հատուկ PanARMENIAN.Net- ի համար էր ժամանել Երևան: Ծանր մարզումից հետո, չնայած հոգնածությանը, նա, ինչպես միշտ չափազանց ուրախ պատասխաններ տվեց`ևս մեկ անգամ ցույց տալով իր լավ բնավորությունն ու ընկերասիրությունը: Ծանրամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Հատկապես տպավորվել է Եվրոպայի առաջնության ժամանակ իմ հաղթական ցատկը: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Այդքան էլ վատը չէ: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Շատ վաղուց: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: 250-300 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Այո: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Մտածում են: Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: 56: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Դժվար հարց է, երևի գեղեցկությունը: Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Համեստությամբ են նման: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Առաջ «Իմ չաղ հայկական հարսանիքն էր» (ծիծաղում է): Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինի Օլիմպիական խաղերում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Սիրում եմ ծովափնյա հանգիստը: Քո սիրած մուլտֆիլմը: «Դե սպասիր»: Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը: Այնքան երկար ժամանակ է քաղաքում չեմ եղել, որ չեմ տեսել: Կարծում եմ լավը կլինի: Երբեմն ես կարոտում եմ… Ընտանիքիս և ընկերներիս: Երբ ես փոքր էի, երազում էի… Մեքենա ունենալ: Իմ անունը դրել են Առաքել, որովհետև… Պապիկիս անունն է: Ես սիրում եմ գումար ծախսել… Ժլատություն չեմ սիրում: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս:Հասմիկ Բաբայան: / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Առաքել Միրզոյան Ծանրորդ Առաքել Միրզոյանը (77 կգ) ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնում: | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |