Յուրի Պատրիկեև.2,5 րոպե հունահռոմեական ոճի ըմբիշի հետ26 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Յուրի Պատրիկեև այնքան արագ պատասխանեց PanARMENIAN.Net-ի բլից-հարցերին, որ այն ավելի շատ կայծակնային հարցազրույցի էր նման: Ըմբշամարտի հետ կապված քո առաջին հիշողությունը: Երբ 1994 թվականին դարձա Ռուսաստանի չեմպիոն: Քո ձեռագիրը գեղեցի՞կ է: Չգիտեմ, որովհետև հիմա շատ հազվադեպ եմ գրում, բայց առաջ գեղեցիկ էր, որովհետև ծնողներս երկրաչափության և ֆիզիկայի ուսուցիչներ էին: Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել: Մոտ 6 ամիս առաջ Նիցցայում տրամվայից եմ օգտվել: Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը: 300-500 դրամ: Սիրո՞ւմ ես չիփս ուտել: Ոչ: Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում: Երևի նրանց դուրը գալիս է (ծիծաղում է): Ո՞ր քաշային կարգում է հանդես եկել քո մարզիչը: 68: Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ: Չեմ ասի (ծիծաղում է): Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները: Չունեն: Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը: Շատ հաղորդումներ կան: Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը: Հրանտ Շահինյանը: Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել: Պեկինում: Քո նախընտրած հանգստի տարբերակը: Որսորդությունը և ձկնորսությունը: Քո սիրած մուլտֆիլմը: «Դե սպասիր»: Երբեմն ես կարոտում եմ… Իմ երիտադարդությունը: Երբ ես փոքր էի, երազում էի… Մարզիկի կարիերայի մասին: Իմ անունը դրել են Յուրի, որովհետև… Այդպիսի սուրբ կա, նրա անունով էլ ինձ կոչել են: Ես սիրում եմ գումար ծախսել… Հարազատներիս և ընկերներիս նվերներ գնելու վրա: Բոլորից համեղ պատրաստում է …. Մայրիկս: Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |