Միհրան Ջաբուրյան.2,5 րոպե ազատ ոճի ըմբիշի հետ30 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Միհրան Ջաբուրյանը շատ բարի, ուրախ, միշտ օգնության հասնող ու սրտաբաց մարդ է: Սա էր նաև պատճառը, որ նրա հետ հեշտ ու հաճելի է հարցազրույց անել: Ներկայացնում ենք PanARMENIAN.Net-ի հերթական բլից-հարցազրույցը: Բնութագրիր քեզ: Կամային ու համեստ մարդ եմ: Ազատ ժամանակ ի՞նչ ես անում: Հիմնականում երգեր եմ լսում: Քո սիրած երաժշտական ոճը: Պարային ոճի երաժշտություն եմ սիրում: Քո ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ, որ կամային մարդ եմ: Թույլ երևի…շատ բարի եմ: Սիրելի ուտեստ: Մայրիկիս պատրասատծ ցանկացած ուտելիք: Որտե՞ղ ես լիովին հանգստանում: Իմ սենյակում: Քո ամենալավ գլորումը կամ հնարքը ո՞րն է եղել: 2011-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ մենամարտում էի կուբացի ըմբիշի դեմ: Քո ամենամոտ ընկերը: Շատ լավ ընկերներ ունեմ, անուն չէի ցանկանա ասել: Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար: Հարստություն: Ի՞նչ չես երբեք անի: Երբեք փառամոլ չեմ դառնա: Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել: Սուտը և խաբեությունը: Դու դարձել ես ըմբիշ, որովհետև… Միշտ սիրել եմ այդ մարզաձևը: Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր… Լավն են: Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է… Միայն հաղթանակի մասին: Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ … Օլիմպիական մեդալ:Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |