Ռազմիկ Մարտիրոսյան, Վիգեն Խաչատրյան.Քարոզարշավ. Օր վերջին16 փետրվարի 2013 PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավը մոտեցավ իր ավարտին: Անցած 25 օրերին թեկնածուների մի մասը շրջեց մարզից մարզ` փորձելով գրավել քաղաքացիների սրտերը և ուղեղները: Մի մասն էլ մնաց Երևանում և նույնը փորձեց անել հեռուստաեթերից և համացանցից: Թե ինչպիսի քարոզարշավ իրականացրեցին թեկնածուները, PanARMENIAN.Net-ը փորձել է պարզել սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանի և քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի հետ: Քարոզարշավի առանձնահատկությունը Վիգեն Խաչատրյան.Քարոզչությունը լրիվ ազատ էր, բայց կարծես թեկնածուները պատրաստ չէին օգտվելու այդ ազատությունից: Այս քարոզարշավի և ընտրությունների ամենաաչքի ընկնող առանձնահատկությունը այդ քարոզչական ազատությունն էր և հավասարությունը բոլոր մրցակիցների համար: Ռազմիկ Մարտիրոսյան.Այս քարոզարշավն ավելի հանդուժողական, հանգիստ մթնոլորտում էր անցնում: Կարևոր էր այն, որ ընդդիմադիր կողմերի մեջ չեղան մեկը մյուսին վարկաբեկելու, չարանալու դեպքեր: Թեկնածուների ցանկ Վ.Խ.Դժվար է բացատրել, թե ինչով էր պայմանավորված թեկնածուների առատությունը: Բոլոր թեկնածուները չէ, որ առաջադրվել էին ընտրվելու նպատակով: Հատկապես հիմա, որ ավարտվում է քարոզարշավը, մենք տեսանք, որ որոշ թեկնածուներ այլ նպատակներ ունեն, որոնց մի մասին հավանաբար իրենք հասան կամ չհասան: Ինձ համար բացարձակապես անհասկանալի էր 4-5 թեկնածուների ներկայությունը: Ինձ համար շատ հստակ է Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումը. նրանք առաջատարն էին այս քարոզարշավում և մրցակցությունը հիմանականում այս երեք թեկնածուների միջև է: Ռ.Մ.Բնականաբար կան հիմնական թեկնածուներ և կան թեկնածուներ, որոնք ուղղակի դրել են դնելու համար: Մրցակցայի՞ն, թե՝ ոչ մրցակցային ընտրություներ Վ.Խ.Միանշանակ մրցակցային ընտրություն է: Այստեղ շատ հետաքրքիր երանգներ են նկատվում, կարծեք, թե ի հայտ է գալիս մասնագիտական ընդդիմություն: Մրցակցությունը ոչ միայն քաղաքական է, այլև մասնագիտական, որը շատ կաևոր է: Հաջորդ կառավարության համար մենք արդեն ունենք ոչ միայն քաղաքական ընդդիմություն, որն ընդամենը ուզում է իշխանափոխություն, այլ արդեն, կարծես, ձևավորվում է մասնագիտական ընդդիմություն, որ ամեն մի կոնկրետ ծրագրի, բարեփոխումների հետ կապված ունի իր մասնագիտական տեսակետները: Դա շատ օգտակար կլինի երկրի համար: Իսկ հայտարարությունները, թե ընտրություններն ավարտված են, իսկ ելքը կանխորոշված, քարոզչական հնարք էին: Մինչև վերջ էլ մենք ունեցանք բավականին հետաքրքիր զարգացումներ: Ամեն դեպքում երեք թեկնածուների միջև բավական լուրջ մրցակցություն էր նկատվում: Ռ.Մ.Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են: Մրցակցայինը մի քիչ հարաբերական է: Համենայնդեպս, երեք մարդ, որ դրել են, նրանք լուրջ քաղաքական գործիչներ են, ճանաչված են, ունեն կենսագրություն: Ես չեմ կարծում, որ անպայման պիտի ինչ-որ ունևոր լիներ և այլն… ես այդպես չեմ գնահատում: Մրցակցային են: Կան ծրագրեր, համենայնդեպս լավ, թե` վատ, բայց խոսվում էր ծրագրերի մասին: Մարի Թարյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |