![]() Սամվել Վարդանյան.Ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար13 նոյեմբերի 2014 PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղն այսօրվա դրությամբ ունի 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ հաճախորդ: Մասնաճյուղի կառավարիչը ներկայացնում է հաճախորդներին առաջարկվող բանկային ծառայությունների տեսականին, ինչպես նաև կիսվում մինչև տարեվերջ իրենց առջև դրված խնդիրներով ու նպատակներով: Ինչու՞ «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ղեկավարությունը որոշեց հենց Արթիկում մասնաճյուղ բացել: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխարհագրական ընդլայնումը պայմանավորված է մանրածախ շուկայում սեփական դիրքերն ամրապնդելու ցանկությամբ: Մեր մասնաճյուղի դեպքում հիմնական պատճառը մեծ պահանջարկ ունեցող արագ դրամական փոխանցումների ծառայությունն է՝ պայմանավորված բնակչության սեզոնային արտագնա աշխատանքների մեկնելով: «Արթիկ» մասնաճյուղը բացվել է 2006-ին: Հատկապես դժվար էին առաջին երկու տարիները, երբ կազմավորվում էր մեր հաճախորդների բազան: Այսօրվա դրությամբ «Արթիկ» մասնաճյուղի հաճախորդների թիվը կազմում է 44 իրավաբանական անձ, ավելի քան 60 անհատ ձեռնարկատեր և 5000 ֆիզիկական անձ: Մեր հաճախորդներին առաջարկվում է բանկային ծառայությունների ամբողջական տեսականի՝ կոմունալ վճարումների սպասարկում, միջազգային դրամական փոխանցումներ, տարբեր վարկային պրոդուկտներ: Մասնաճյուղի հաճախորդներից է տարածաշրջանի խոշորագույն, երբեմնի միութենական նշանակություն ունեցող՝ «Արթիկի Ստեկլոմաշ» գործարանը, «Նայտեքս» ԲԲԸ-ն, ինչպես նաև Արթիկի պետական ու վարչական հաստատությունները՝ քաղաքապետարանը, հարկային տեսչությունը, սանէպիդկայանը: Միաժամանակ մեր առջև դրված է կորպորատիվ հաճախորդ կազմակերպությունների աշխատակիցների համար մատչելի և որակյալ ծառայությունների մատուցման խնդիրը: Վերջերս ձեր, ինչպես և «Գյումրի» մասնաճյուղը, տեղափոխվեց նոր բարեկարգ շենք Արթիկի հենց կենտրոնում: Արդյո՞ք տարբերություն զգացվում է: Իհարկե, նախկինի հետ զգալի տարբերություն կա. ներկայիս տարածքը ավելի ընդարձակ է և ավելի մեծ թվով հաճախորդներ սպասարկելու հնարավորություն է տալիս: Մեր եռահարկ շենքի գտնվելու վայրը նույնպես նպաստավոր է՝ այն գտնվում է Արթիկի կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հետ մեկ հարկի տակ: Ու՞մ է վարկավորում «Արթիկ» մասնաճյուղը: Դրանք հիմնականում ֆիզիկական անձինք ու ՓՄ ձեռնարկություններն են: Բանկերի միջև այսօր գոյություն ունի շատ մեծ մրցակցություն, ինչի պատճառով ստիպված ենք պայքարել յուրաքանչյուր հաճախորդի համար. այցելում ենք տարբեր ձեռնարկություններ և ներկայացնում մեր առավելությունները, առաջարկում ճկուն սակագներ և արտոնյալ պայմաններ: Մասնաճյուղում աշխատում է 12 մարդ: Ի՞նչ ծրագրեր ունեք 2014 թվականի համար: Առաջին հերթին, մեր առջև դրված է եկամտի պլանի կատարման խնդիրը: Ինչ վերաբերվում է վարկավորման ծրագրերին, նշեմ, որ մինչև տարեվերջ մենք պետք է ավելացնենք ՓՄՁ վարկավորման ծավալները 25%, իսկ ֆիզիկական անձանցը` 20%-ով: Սամվել Վարդանյանը ծնվել է 1957 թվականին: Դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել բանակում, այնուհետ ընդունվել Խաբարովսկի ժողտնտեսության ինստիտուտ` «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, ինչից հետո երեք տարի աշխատել Խաբարովսկի շրջանային առևտրի վարչությունում: Հայաստան վերադառնալուց հետո աշխատանքի է ընդունվել ֆինբաժնում, այնուհետև` Արթիկի հարկային տեսչությունում` որպես բաժնի պետ, իսկ հետագայում` որպես ամբողջ տարածաշրջանի հարկային տեսչության պետ: 2006-ից աշխատում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում: ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |