Ֆիլիպ Լինչ.Լավատեսորեն եմ տրամադրված, կարծում եմ` ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում15 ապրիլի 2021 PanARMENIAN.Net - Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամՖիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հարցազրույցում նա ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր գնահատականներն ու վերլուծությունները։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին։ «Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է նաև Հայաստանի նման տնտեսություն ու պատմություն ունեցող երկրի համար, հատկապես շուկայական տնտեսության անցման համատեքստում: Որպես ԱՊՀ երկիր` այստեղ առկա է հստակ ուղղվածություն դեպի շուկայական տնտեսություն և քաղաքացիների կենսամակարդակի բարելավում: Ահա այսպիսին են Հայաստանն ու Ամերիաբանկը: Շատ հստակ է երևում ուղղվածությունը դեպի երկիր, քաղաքացիական հասարակություն և դեպի հաճախորդներ: Կարծում եմ` այս ամենը շատ լավ արտացոլում է այն, ինչ տեղի է ունեցել Ասիայում: Հարկ է նշել նաև աշխարհագրական դիրքը.Հայաստանը գտնվում է Արևելքն ու Արևմուտքը միմյանց կապող համաշխարհային առևտրի պատմական խաչմերուկում: Կարևոր է նաև Սփյուռքի գործոնը: Այս առումով, կարծես, բնականոն կերպով ապահովվում է կապը Հայաստանի և աշխարհի միջև: Եվ վերջապես կարևոր է նաև քրտնաջան աշխատանքը: Ասիական տնտեսական հրաշքը բնութագրող թիվ մեկ գործոնը հենց քրտնաջան աշխատանքն է, ուղղվածությունը դեպի կրթությունը, կատարելագործումը: Ես այս ամենը տեսնում եմ Ամերիաբանկի հետ իմ բոլոր շփումների ընթացքում»: | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |