Կարեն Բեքարյան.Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա 6 փետրվարի 2007 PanARMENIAN.Net - Եվրոպական արժեքների համակարգը Հայաստանին հարազատ է, եւ ԵՄ-ի հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցելու ծրագիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի վրա: Այն մասին, թե Հայաստանին ինչ է սպասվում այդ ծրագրի հաջող իրականացման դեպքում, PanARMENIAN.Net-ին պատմել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը: Ի՞նչ կտա Հայաստանին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրագործումը: Հայկական հանրությունում բավականին սխալ են պատկերացնում Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագիրը: Մարդկանց մեծամասնությունը այնպիսի տպավորություն ունի, թե դա Milleniumi-ի նման հերթական դրամաշնորհն է: Իրականում, սա ավելի շուտ քաղաքական համագործակացություն է, եւ միայն հետո` տնտեսական: Գործողությունների ծրագիրը եվրաինտեգրման ճանապարհին իրական ուղու քաղաքականությունն է: Ինչպես հայտնի է, այս ծրագրով ԵՄ-ն անհատական ձեւաչափով աշխատում է 17 երկրների հետ, այդ թվում եւ Հարավային Կովկասի երկրների հետ: Սկզբնապես, Հարավային Կովկասի երկրները դիտարկում էին որպես մի ընդհանրություն, այդպիսի մոտեցումը նկատվում էր անկախության առաջին տարիներին: Սակայն հետագայում ընդունվեց, որ դա շատ սխալ մոտեցում է. այն շատ սուբյեկտիվ է, նման մոտեցման դեպքում բացակայում է առողջ մրցակցությունը: Այսինքն ստացվում էր, որ ուժեղ երկիրը իր ետեւից կտանի թույլին: Ներկայումս ԵՄ-ն ճշգրիտ ծրագրով է աշխատում` նախատեսված առանձին երկրների համար: Այո, նրանք իրենց շահերն ունեն, սակայն մենք եւս կարող ենք սեփական շահերն առաջ տանել: Դա քաղաքական տեսանկյունից: Իսկ տնտեսական... Որքան էլ տարօրինակ թվա, Եվրոպայի եւ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կանգնած է առջին տեղում, ապա ԱՊՀ երկրները, եւ միայն հետո Ռուսաստանը: Մեր գլխավոր առեւտրային գործընկերը Եվրոպան է: Սակայն իրավական դաշտ չկա, օրենսդրությունը կարգավորված չէ: Եւ հնարավոր է ծրագրի հաջորդ քայլը լինի հենց օրենսդրության եւ իրավական նորմերի համախմբումը: Կա եւս մեկ, կարեւոր հանգամանք: Մենք, ցավոք, ընդհանուր սահման չունենք, ու դա ինչ-որ չափով արգելակում է ինտեգրման գործընթացը: Սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը կանցնի իր ուղին դեպի Եվրոպա: Պետք է մի շատ կարեւոր հանգամանք ընդգծել. ԵՄ ծրագրի Գործողությունների ծրագիրը ոչ մի դեպքում չի ենթադրում վերջում անդամակցություն Եվրամիությանը: Դրանք բացարձակ տարբեր բաներ են եւ նրանք, ովքեր դրանք կապում են, սխալ ուղու վրա են եւ ապակողմնորոշում են հասարակությանը: Հայաստանում տարբեր կարծիքներ գոյություն ունեն ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության դեպքում: Ինչ եք կարծում, ինչպիսի՞ հետեւանքներ դա կունենա մեզ համար: Թուրքիան պետք է լինի Եվրամիության անդամ: Բազմաթիվ անգամներ ասվել է, որ այդ դեպքում մենք Եվրոպայի հետ ընդհանուր սահման կունենանք, մենք կանխատեսելի հարեւան կունենանք: Սակայն դա այն դեպքում, եթե Թուրքիան իր ստանձնած պարտավորությունները կատարի, որոնք նրա առջեւ դնում է Եվրամիությունը, իսկ դա մի քանի տարվա աշխատանք չէ, դա երկար գործընթաց է: Թուրքիան պետք է ինտեգրվի եվրոպական հասարակություն եւ բաժանի նրա արժեքները: Թուրքիան շատ մեծ երկիր է եւ նրա համար դա ավելի բարդ է, քան, ասենք, Հայաստանի համար: Փոքր եւ միաէթնիկ երկիրը, ինչպիսին մերն է, ինտեգրման ավելի մեծ շանսեր ունի, քան մեծ երկիրը: Ահա ԵՄ-ն պատրաստվում է ընդունել Ալբանիային եւ այդ մահմեդական երկրի օրինակով տեսնել, թե ինչ դուրս կգա, այսինքն` ինչպես իրեն կպահի իսլամական երկիրը, Եվրոպայում «վետո»-ի իրավունք ստանալու դեպքում: Ի՞նչ կարող է բերել Հայաստանին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը: «Բարի քեռիներ» ոչ մի տեղ չկան. ոչ ԱՄՆ-ում, ոչ Ռուսաստանում, ոչ ԵՄ-ում: Ամեն բան, ինչ արվում է, արվում է սեփական շահերը հաշվի առնելով: Սակայն «եվրոպական ընտանիքն» ունի արժեքների իր համակարգը: Երբ նա հեռանում է դրանից, պարտվում է: Եթե հիշում եք, ժամանակին Հայաստանի հարցով երկու զեկուցում է եղել. Եժի Յասկերնիի եւ Դեվիդ Ատկինսոնի, որոնք ուղղակիորեն հակասում էին միմյանց: Երբ նման բան է տեղի ունենում, կորում է հանրության վստահությունը: Այս կապակցությամբ, շատ ուսուցողական է Ֆրանսիայի օրինակը, որը, ընդունելով օրինագիծը, ցույց տվեց, թե որտեղ է գտնվում ժողովրդավարության բնօրրանը: Այո', Հայոց ցեղասպանության մասին օրենքը բարձրացվում է այն ժամանակ, երբ որեւէ երկիր ցանկանում է առաջ քաշել իր շահերը եւ դա այնքան էլ լավ չէ Հայաստանի համար: Սակայն եթե մենք ցանկանում ենք, որպեսզի մեր շահերն էլ լսվեն եւ հաշվի առնվեն, մենք պետք է հստակ կատարենք մեր պարտավորությունները: Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրես ներկայացված բանաձեւին, ապա այն հանդիսանում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու եւս մեկ միջոց, եւ այդ տեսանկյունից, ԱՄՆ-ն վատագույն օրինակն է: Ես չգիտեմ, թե ինչով ամեն բան կավարտվի, գուցե Կոնգրեսն իրոք ընդունի բանաձեւը, սակայն ցանկալի է ընդգծել, որ Թուրքիայի համար ոչ թե ԱՄՆ-ն է հանդիսանում «ռազմավարական» գործընկեր, ինչպես դա սիրում են պնդել, այլ Ռուսաստանը: Հոդվածներ. Քաղաքականություն | Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են |