Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում

Էդուարդ Աբրահամյան.

Հայաստանը կարող էր շատ ավելի ակտիվ դեր կատարել տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Նոր նախագահների ընտրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում, առաջիկա նախագահական ընտրություններն Ադրբեջանում եւ, ամենակարեւորը, ակնկալվող փոփոխությունը Սպիտակ տանը, իրենց շտկումներն են մտցնում շատ պետությունների արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես դա արտահայտվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այն բանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կախված են նրա հարաբերությունները հարեւան երկրների եւ համաշխարհային տերությունների հետ: Իրավիճակի իր տեսլականով է PanARMENIAN.Net-ի հետ կիսվել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:
Ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները:

Հայաստանի Հանրապետության կարեւորագույն խնդիրը արտաքին քաղաքականության ոլորտում ԼՂՀ ազատագրված տարածքների բնակեցման համահայկական խնդրի իրականացման օրից ի վեր պետք է դառնա աջակցությունը բուն ԼՂՀ-ի առանձին արտաքին քաղաքականության կայացմանը: Իրականում, արդեն տարիներ շարունակ ընթացող այսպես կոչված հայ-ադրբեջանական խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության կարագվորման շուրջ ոչ մի բանի չբերեցին եւ չէին կարող բերել, քանի որ, ինչպես ցույց է տալիս պատմությունը, բանակցությունները միայն այն ժամանակ են օգուտ բերում, երբ կողմերից մեկը տապալված է մյուսի կողմից: Մեր դեպքում, 1994թ. նման բան, ցավոք, տեղի չունեցավ: Իսկ այսօր, համաշխարհային պրակտիկայում «Կոսովոյի նախադեպի» ստեղծումից հետո, պաշտոնական Երեւանը պետք է միաժամանակ ճանաչի ինչպես Կոսովոն, այնպես էլ ԼՂՀ-ն, եւ ակտիվորեն, համապետական առումով աշխատի այն տարածքների բնակեցման ուղղությամբ, որոնք ԼՂՀ ինքնակառավարման ներքին մարմինների ենթակայության տակ են: Միայն այդ դեպքում, ստեղծելով ԼՂՀ-ի խիտ բնակեցման գործոն, հնարավոր կլինի կանխել մոտեցող պատերազմը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ:

Հայաստանի արտաքին քաղաքականության երկրորդ եւ կարեւորագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն համագործակցությունը ՆԱՏՕ-ի, այլ նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ, որը նույնպես դառնում է աշխարհի խոշոր ռազմական քաղաքական դաշինքներից մեկը եւ լուրջ հեռանկարներ ունի դառնալու ՆԱՏՕ-ի հակակշիռը: Բացի այդ, մեր հյուսիսային հարեւան Իրանը արդեն հայտարարել է ՇՀԿ-ին անդամակցելու ցանկության մասին, այլ կերպ ասած, ՇՀԿ-ն մեզ շատ ավելի մոտ է, քան ՆԱՏՕ-ն: Ավելին, դառնալով այդ կազմակերպության մասնակիցը, հնարավոր է նաեւ Երեւանի ակտիվ մասնակցությունը միավորող գլոբալ տնտեսական նախագծերին: Ավելին, քազի եւ նավթի բազում ասիական արտահանողների համար մենք միանգամայն կարող ենք դառնալ այլընտրանքային ոչ արեւմտամետ (ինչպիսին Ադրբեջանն է) պետություն, որը կկարողանա էներգակիրների տարանցման ֆունկցիաներ կատարել: Սակայն դա չի նշանակում, թե մենք պետք է հակադրվենք ՆԱՏՕ-ին` հակառակը: Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել այժմյան իրավիճակը մերձավորաեւելյան ու միջինասիական տարածաշրջաններում եւ հասկանալ թե որ դաշինքի հետ համագործակցելն է շահավետ:

Մյուս ոչ պակաս կարեւոր խնդիրն է ռազմավարական առումով այն երկրների հետ կապերի ամրապնդումը, որոնք հանդիսանում են Հայաստանի ռազմաքաղաքական գործընկերները: Զուր չէ, որ շատ արեւմտյան փորձագետներ համարում են, որ տարածաշրջանում միայն Հայաստանը կարող է ռազմակաքաղաքական գործընկեր լինել: Որպես պետություն եւ որպես ազգ ինքնբավության հասնելու համար, մենք պետք է ձերբազատվենք «ջախջախված եւ անզոր ժողովրդի» բարդույթից, միայն այդ դեպքում մենք կունենանք կենսունակ արտաքին քաղաքական նախագծեր, ուղղված հայ պետականության ազդեցության զորացմանը Կովկասյան տարածաշրջանում:

Որքանո՞վ է իրական Հարավային Կովկասում ռուսական ներկայությունից հրաժարվելը:

Այսօրվա դրությամբ չի կարելի պնդել, թե Կրելում դրված է Ռուսաստանի «լինել թե չլինելու հարցը» հարավկովկասյան տարածաշրջանում: Մոսկվան մինչ այժմ հավասարակշիռ կերպով փորձում էր միայն ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, եթե չասենք ավելին: Սակայն եթե Վրաստանի հարցում Կրեմլը ունի միանգամից երկու ցավագին լծակ նրան իր ազդեցության ոլորտում պահելու համար, ապա Ադրբեջանի դեպքում Մոսկվան այդչափ զգալի ճնշման լծակ չունի: Միանգամայն պարզ է, որ Կրելմը որպես Ադրբեջանի վրա ճնշման լծակ երկար ժամանակ ընկալում էր Ղարաբաղը, սակայն, այսօր մենք տեսնում ենք, որ Արցախը Մոսկվայի քաղաքական շրջանակներում չի ընկալվում որպես ճնշման կայուն եւ որոշից գործոն Ադրբեջանի լիակատար մեկուսացման պատճառով:

Հնարավոր է, որ Ադրբեջանի հյուսիսում ազգային հարցերի ակտիվացումը եւ Բաքվի ագրեսիվ քաղաքակնությունը դաղստանալեզու իր քաղաքացիների հանդեպ Մոսկվայի համար կարող է բարենպաստ շանս ստեղծել այլընտրանքային գործոն ստանալու համար, սակայն, ինչպես ցույց է տալիս ժամանակը, Կրեմլի կուլուարներում այդ մոդելը միանշանակ չի ընկալվում, ինչպես թվում էր: Հյուսիսային Կովկասի ժողովրդների մտածելակերպի եւ հնարավորությունների չիմացությունը հաճախ է հանգեցրել բոլոր էթնիկ խնդիրների քաղաքականության կաթվածի, քան թե դրանց «ոսկերչական» լուծման, ինչն իր հերթին չի նվազեցնում լարվածությունը հարավային դաշնային մարզում բուն մետրոպոլիայի համար: Հյուսիսային Կովկասի ժողովրդների ազգային հարցերի չլուծված լինելու խնդիրը որոշ առումով կարելի է համարել կոպիտ բացթողում նաեւ Հայաստանի համար, որը 15 տարվա ընթացքում այդպես էլ չփորձեց համոզել Կրեմլին, որ վճռական է մինչեւ վերջ լուծելու «ադրբեջանական հարցը»: Եվ այսօրվա դրությամբ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, Ռուսաստանում ձայներ են լսվում ի օգուտ Մոսկվայի եւ Անկարայի կայուն հարաբերությունների բարելավման, որոնք այսօր գտնվում են առեւտրա-տնտեսական համագործակցության վերելքի փուլում:

Ինչպիսի՞ն է իրականում Հայաստանի դերը տարածշարջանում:

Ըստ իս, Հայաստանի դերը տարածաշրչջանում շատ ավելի բարձր եւ ակտիվ կարող էր լինել քան այժմ, եւ դա կապված չէ ԼՂՀ-ի հարցի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետ: Մեր պետության դերը, արտաքին քաղաքականության գերատեսչության ոչ կոմպետենտության եւ տարածաշրջանում ճկուն արտաքին քաղաքականության բացակայության պատճառով, շատ նվազ է: Հայաստանը չունի այնքան իրական հնարավորություններ, որպեսզի նվազեցնի Վրաստանի ուժգնացող հակահայ դիրքորոշումը եւ հակազդի երկրի ներսում Թբիլիսիի հակահայկական քաղաքականությանը: Իր հայ քաղաքացիների եւ Հայաստանի հանդեպ Թբիլիսի էթնոքաղաքական անտագոնիզմին ոչինչ չի հակադրվում: Սակայն բուն Հայաստանը կարող է դառնալ հայաբնակ Սամցխե Ջավախքի հանդարտ զարգացման ոչ պաշտոնական երաշխավորը` լիովին կապելով տարածաշրջանը Հայաստանի հետ տնտեսական եւ հանրային-կրթական ոլորտներում: Կարող է նպաստել Աջարիայի վրա հայկական տնտեսական եւ, առաջին հերթին, քաղաքական ազդեցության ամրապնդմանը` նպաստելով Ջավախքի քաղաքական եւ տարածքային ինքնավարացմանը: Դա կստիպեր Թբիլիսիին ավելի հաճախ ականջալուր լինել Երեւանի որոշումներին: Աջարիան եւ Սամցխե Ջավախքը հայոց պետության ճանապարհն է դեպի Սեւ ծով, դեպի ուր ելք ունենալը կարող է լուծել ընդհանուր առմամբ պետականության եւ ազգի շրջափակման կարեւորագույն խնդիրը: Որքան էլ տարօրինակ հնչի, այդ ուղիով այսօր հաջողությամբ գնում է Բաքում Քվեմո Քարթլիում, որտեղ ձեռնարկություններ եւ գործարաններ են բացվում ադրբեջանական կապիտալով, սկսվել է Վրաստանի ադրբեջանցիների քաղաքական համախմբման փուլը` միասնական տարածաշրջանային քաղաքական մարմինների ստեղծման ճանապարհով, ինչպիսին դարձավ Վրաստանի ադրբեջանցիների ազգային վեհաժողովը եւ այս տարի սահմանված Վրաստանի ադրբեջանցիների միասնական քաղաքական կուսակցությունը: Որպես քաղաքական սուբյեկտ Ջավախքի լիակատար բնաջնջման ֆոնի վրա, Քվեմո Քարթլին աստիճանաբար ուժ է հավաքում եւ արդեն այսօր շանսեր ունի աստիճանական ինքնավարացման ինչպես տնտեսական, այնպես էլ էթնոքաղաքական առումով: Աղետից խուսափելու համար, Հայաստանի նորընտիր ղեկավարությունը պետք է ակտիվորեն կասեցվի Ջավախքի վրացիացումը եւ հայ բնակչության արտահոսքը` թեկուզ այնտեղի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների միջոցով: Եվ միայն ինչ-որ հիմքեր ստեծելով տարածքային օբյեկտը իրական քաղաքական օբյեկտի վերածելու համար, հնարավոր կլինի խոսել Հայաստանի դերի մասին ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ տարածաշրջանում:

Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում տեսանելի ապագայում:
Չէի ասի: Բանը նրանում է, որ այսօրվա դրությամբ համաթուրքական համերաշխությունը զորանում է: Թուրքիային կովկասյան տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու համար շահավետ չէ «ինքնուրույն», ավելի ճիշտ, իր կողմից չվերահսկվող եւ անկանխատեսելի Հայաստանը: Ողջ հետխորհրդային շրջանում, Անկարան մշտապես տարբեր ծրագրեր էր իրագործում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար եւ միաժամանակ մի կողմից թուրքական բլոկի ուժեղացման, մյուս կողմից` իսլամական ֆունդամենտալիզմի հզորացումը Հյուսիսային Կովկասում: Վրաստանը, մասնակցելով տարածաշրջանային էրներգետիկ նախագծերին, ստիպված է հաշտվել թուրքական տնտեսական էքսպանսիայի հետ, ավելին, Թբիլիսին ինքը շատ բացասաբար է ընկալում Վրաստանում թուրքական էթնոքաղաքական տարրի հզորացմանն ուղղված ադրբեջանա-թուրքական նախագիծը` նման տարր է ոչ միայն Քվեմո Քարթլին, այլ նաեւ հարյուր հազարավոր մեսխեթցի թուրքերի վերադարձման պարտավորությունը, ինչը կարող է լուրձ էթնո-դավանական խնդիրներ ստեղծել երկրում: Ակտիվորեն խորհրդակցելով իր որոշ արեւմտյան դաշնակիցների հետ` Թուրքիան մշտապես մշակում է այսպես կոչված «կովկասյան նախագծերի» տարբեր սցենարներ, որտեղ Հայաստանն ընկալվում է որպես ժամանակովր պետական կազմավորում, որը պարտավոր է ընկնել որպես ազդեցության քաղաքական սուբյեկտ տարածաշրջանում` ամեն ինչ զիջելով Ադրբեջանին: Անկախ քաղաքական դիմակայությունից, չի կարելի պագայում բացառել պաշտոնական տնտեսական կապերի հաստատումը երկու պետությունների միջեւ, առավել եւս, որ ոչ պաշտոնական տնտեսական կապեր կան եւ զարգանում են ՀՀ անկախացումից ի վեր:

Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը Իրանի հանդեպ:

Ադրբեջանը այսօրվա դրությամբ դառնում է մի պետություն, որը մշակում է ոչ միայն կովկասյնա, այլ նաեւ մերձավոր արեւելյան տարածաշրջաններում իր ազդեցության ամրապնդման նպատակներն ու խնդիրները: ԻՐանի հարցում Ադրբեջանը միշտ վարել է զգուշավոր եւ հավասարակշիռ քաղաքականություն, միաժամանակ, հմտորեն օգտագործելով այսպես կոչված «Հարավային Ադրբեջանի: հարցը, որը Վաշինգտոնի որոշա ռազմաքաղաքական շրջանակներների համար, որոնք Իրանի դեմ համակամարտության կողմնակից են, ընկալվում էր որպես Թեհրանի դեմ պլացդարմ: Ավելին, Բաքուն, ոչ առանց արեւմտյան մասնագետների Թուրքիայից, կարողանում է ազդել Իրանի հյուսիսի թրքալեզու բնակչության վրա, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել Իրանի թրքալեզու բնակչության «ադրբեջանականությունը» եւ պետության պառակտման պատճառ դառնալ: Դրան է բացահայտորեն ձգտում Բաքուն: Էներգահաղորդակցային նախագծերում Բաքուն ձգտում է համագործակցել Իրանի հետ, ցանկանալով մեկուսացնել բոլոր նման նախագծերից Հայաստանը:

Որքանո՞վ է իրական Բաքվի կողմից էներգակիրների շահարկումը Եվրոպայի հարցում:

Բաքուն միշտ է ընկալել իր էներգետիկ ռեսուրսներն ու էներգահաղորդակցային նախագծերը որպես լրացուցիչ քաղաքական լծակ Ղարաբաղի հարցում իր քաղաքական գործընկերներից առավելագույնը ստանալու եւ տարածաշրջանում Ադրբեջանի ազդեցությունն ավելացնելու համար: Սակայն, ըստ իս, Բաքուն մինչ այժմ առավեագույնս չի օգտագործել էներգակիրների շահարկումը Արեւմուտքի հանդեպ: Ավելին, շատ արեւմտյան պետությունների համար նա ընկալվում որոպես միակ երկիր, որ կարող է էներգակիրներ առաքել շրջանցելով Ռուսաստանը, եւ հաճախ Ադրբեջանի «քմահաճույքները» կարող են բավարարվել, չնայածա դա անցանկալի է: Ավելին, նոր քննարկվող էներգահաղորդակցային նախագծերում, ինչպիսին է NABUCCO-ն, պաշտոնական Բաքուն ամեն կերպք փորձում է առավելագույն շահը ստանալ` կարեւոր խաղացող` էներգետիկ խաչմերուկը դառնալով Եվրասիայում` Հայաստանից վերջնականապես առաջ անցնելու համար արտաքին քաղաքական ոլորտում:
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---