Արա Քոչունյան.Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է18 սեպտեմբերի 2008 PanARMENIAN.Net - Ստամբուլի հայկական համայնքը Սփյուռքում ամենահինն է եւ միաժամանակ` ամենախոցելին: Թուրքիայում ապրելն ու հայ մնալը բավական բարդ է: Բայց դե ապրում են, եւ վերջերս համայնքը նույնիսկ ընդլայնվել է, որքան էլ որ տարօրինակ է, Հայաստանից մեկնողների հաշվին: Այնուամենայնիվ, ինչպես համայնքում, այնպես էլ ողջ Թուրիքայում, կան տաբուներ` սահմանափակումներ, որոնք գործում են, չնայած Թուրքիայի իշխանությունների` դեպի ԵՄ ձգտելուն: Ստամբուլյան համայնքի այժմյան կյանքի մասին PanARMENIAN.Net-ին պատմել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը: Դժվա՞ր է արդյոք Թուրքիայում հայկական թերթի գլխավոր խմբագիր լինել Սկսեմ նրանից, որ «Ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրն եմ ես, Սփյուռքում փոքրաթիվ հայկական օրաթերթերից մեկն է: Թուրքիայի բոլոր ԶԼՄ-ների համար, այդ թվում` հայկական, գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ: Մենք, օրինակ, մեր թերթում չենք օգտագործում «Հայոց ցեղասպանություն» տերմինը եւ ոչ այն պատճառով, որ ժխտում ենք այդ փաստը: Ուղղակի Թուրքիայում դա շատ ցավոտ խնդիր է, եւ այն բանից, որ հենց մենք գրենք այդ մասին, ոչինչ չի փոխվի: Մեր օրաթերթն իր ուժերի ներածի չափով փորձում է հասարակությանը ներկայացնել 1915թ. իրադարձությունների զանազան տարբերակներ: Իսկ թե դրանցից ինչ եզրակացություններ կանի ընթերցողը, իր խնդիրն է: Տվյալ հարցում, իմ կարծիքով, տերմինաբանությունը երկրորդական դեր է խաղում: Ստամբուլի հայկական համայնքը բավական բարդ իրադրության մեջ է գտնվում: Մի կողմից մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, մյուս կողմից` 1915թ. իրադարձությունների զոհերի հետնորդները, երբ Ստամբուլի 200 հազարանոց հայկական համայնքից մնացին ընդամենը մի քանի տասնյակ հազարը: Եւ մենք, իհարկե, չենք մոռանում Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային ջարդերի մասին: Այդ ամենի մասին մենք մշտապես ստիպված ենք լինում հիշել: Թուրքիայում յուրաքանչյուր ոչ միայն հայ խմբագիր ունի «ներքին գրաքննիչ»: Ո՞րն է Ձեր կարծիքով Սփյուռքի գլխավոր խնդիրը Գլխավոր խնդիրը հայերեն լեզուն է, ավելի ճիշտ` նրա պահպանումը: Ներկայումս աճել է մի ամբողջ սերունդ, որը դժվարությամբ է հասկանում եւ արտահայտվում մայրենի լեզվով: Այդ իսկ պատճառով շատ թերթեր լույս են տեսնում երկու լեզվով: Մինչեւ վերջերս բացառություն էր կազմում ԱՄՆ-ում լույս տեսնող Asbarez թերթը, բայց նա էլ սկսեց հրատարակվել երեք լեզվով` հայերեն, անգլերեն եւ իսպաներեն: Հակառակ դեպքում հայկական մամուլը պարզապես գնորդ չի ունենա... Մեր թերթն իր գոյության 100 տարվա ընթացքում կարողացել է պահպանել իր ընթերցողին, որին մենք ներկայացնում ենք Հայաստանի եւ Սփյուռքի իրադարձությունների զանազան տեսակետներ: Ինչպե՞ս եք Դուք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումը եւ, որպես հետեւանք, հայ-թուրքական սահմանի բացումը Իմ կարծիքով, մենք չպետք է վախենանք, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է բացասապես անդրադառնալ Հայաստանի անվտանգության վրա: Ազգերը պետք է շփվեն. առանց դրա երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները լուծում չեն ստանա: Հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներից: Ներկայումս շատ փոքր քայլ է արվել: Տվյալ դեպքում չարժի շտապել, առավել եւս, հաշվի առնելով տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրությունը: Զարգացման տրամաբանությունն ասում է, որ Կովկասի սահմանները պետք է բացվեն, ամբողջ հարցը նրանում է, թե երբ դա տեղի կունենա: Թուրքիան, առհասարակ, շատ պրագմատիկ երկիր է: Օրինակ, Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմից հետո նրանք եկան այն եզրակացությանը, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ավելի լավ է Հայաստանով անցկացնել, որովհետեւ վրացական ճանապարհն անապահով է դարձել: Անկարան շատ լավ հասկանում է, որ ներկայումս Հայաստանը տարածաշրջանի ամենակայուն եւ կանխագուշակելի երկիրն է: Հայ ազգի ամենացավոտ հարցը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է: Դուք արդեն ասացիք, որ ձեր թերթում չեք օգտագործում այդ տերմինը... Այդ հարցում, ինչպես ես արդեն ասացի, մենք փորձում ենք անաչառ լինել... Բայց, ինչպես դուք գիտեք, Թուրքիայում այդ բառը տաբու է: Իհարկե, մենք հիշում ենք 1915թ. դեպքերի մասին, որոնց արդյունքում հայ ժողովուրդը ցրվեց աշխարհով մեկ: Բայց մեզ համար ամենագլխավորը համայնքի կյանքի լուսաբանումն է, առավել եւս, որ վերջին տարիներին այն ընդլայնվել է Հայաստանից մեկնողների հաշվին: Նրանք ապրում եւ աշխատում են Ստամբուլում, նրանց ոչ ոք ծուռ աչքով չի նայում: Իհարկե, քրիստոնյաներին դժվար է ապրել իսլամական երկրում, նույնիսկ չնայած նրան, որ Թուրքիան, թերեւս, աշխարհիկ երկիր է: Բայց այստեղ շերտավորումն ավելի շատ եւ կտրուկ է, քան, ասենք, Հայաստանում: Ստամբուլում, Անկարայում մարդիկ բոլորովին այլ հասկացություններով են ապրում, քան մնացած Թուրքիայում: Եթե այդ ամենին ավելացնենք Օսմանյան կայսրությունից մնացած գերտերությանը հատուկ մտածելակերպը, դուք կհասկանաք, թե որքան դժվար է Թուրքիայում խոսել Հայոց ցեղասպանության մասին: Կա՞ն արդյոք նորություններ Հրանտ Դինքի սպանության ուսումնասիրության գործընթացում Ներկայումս դատարանն արձակուրդի մեջ է, լսումները կսկսվեն մոտ մեկ ամսից: Բայց ես չեմ ,կարծում, որ որեւէ նորություն լինի: Հրանտ Դինքին սպանողը` Օգյուն Սամաստը, ընդամենը Դինքին գնդակահարած պատանի է: Մինչդեռ դատարանին հարկավոր է հստակ իմանալ, թե ով էր կանգնած մարդասպանի մեջքին, եւ ով է, կոպիտ ասած, ատրճանակը նրա ձեռքը տվել: Բայց գործը դեռեւս առաջ չի գնում: Գտնվել են ինչ-որ երկու նոր վկաներ, տեսնենք: Ի՞նչն է ներկայումս կազմում Ստամբուլի համայնքի առօրյան Մենք ապրում ենք, փորձում լուծել մեր խնդիրները ինչպես պետական, այնպես էլ ներհամայնքային մակարդակով: Համայնքն ունի հիվանդանոց, դպրոց. այդ ամենը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Պատրիարքարանի հովանու ներքո: ԵՄ պահանջով Թուրքիայում սկսել են կրոնական փոքրամասնություններին վերադարձնել իրենց պատկանած կառույցները, թույլ են տվել կառուցել, վերականգնել կառույցներն ու եկեղեցիները: 2-3 տարի անց մեզ վերադարձրած տարածքում մենք արդեն նոր տներ կունենանք: Համայնքը մարդուն թույլ է տալիս պահպանել իր հավատը, ավանդույթներն ու լեզուն: Կարծիք կա, որ Կոստանդնուպոլսյան Պատրիարխը հաստատվում է Թուրքիայի կառավարության կողմից: Որքանո՞վ է ճիշտ այս պնդումը Դա բոլորովին էլ այդպես չէ: Պատրիարխին ընտրում է համայնքի խորհուրդը` բաղկացած 99 հոգուց, որոնցից 10-ը հոգեւոր, իսկ 89-ը աշխարհիկ անձինք են: Պատրիարխը, որը համաձայն թուրքական սահմանադրության կրոնական փոքրամասնության առաջնորդն է, ընտրվելուց հետո նամակ է ստանում Թուրքիայի նախարարների գրասենյակից, որում Պատրիարխին շնորհավորում են եւ թույլ տալիս իր աստիճանը մատնանշող հագուստ կրել, քանի որ Թուրքիայի հոգեւոր անձինք իրավունք չունեն իրենց պատկանելությունը ցույց տվող հագուստ կրել: Բացառություն են կազմում միայն հայ եւ հույն քրիստոնյա պատրիարխները: Համայնքի հոգեւոր առաջնորդը շնորհավորական կոնդակ (բուլլա) է ստանում նաեւ Համայն հայոց Կաթողիկոսից, որը հաստատում է նրա ընտրությունը: | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աբու Դաբի Այցն աշխատանքային է |