Սինան Օգան.Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները11 նոյեմբերի 2008 PanARMENIAN.Net - Վրաստանի «հնգօրյա պատերազմը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան որոշակի առաջընթաց ազդարարեցին հայ-թուրքական հարաբերություններում: Երկու երկրներում գնալով ավելի շատ շահագրգռված անձինք են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում ծավալված հակամարտության պատճառով Անկարայի կողմից 1993թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին: Ինչպե՞ս եւ ի՞նչ սցենարով կզարգանան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները: Ստեղծված իրադրությունն ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները PanARMENIAN.Net-ին մեկնաբանում է Միջազգային հարաբերությունների եւ մարտավարական վերլուծության գծով թուրքական հասարակության նախագահ Սինան Օգանը: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում հայ-թուրքական հարաբերությունների ապագան Թուրք-հայկական հարաբերությունները երկար եւ խոր արմատներ գցած պատմություն ունեն: Հարցը նրանում է, թե այդ հարաբերությունների ո՞ր կողմերը կարող են քննարկվել այսօր: Արդյո՞ք մենք կարող ենք դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կողմերը, թե՞ պետք է սահմանափակվենք 1915թ. տեղի ունեցած որոշ իրադարձությունների քննարկմամբ, որոնք կազմում են հայ-թուրքական հարաբերությունների մի մասը: Եթե մենք փորձենք գտնել պատմության ներկայիս հարցերի պատասխանները եւ դրանք որպես մեկնարկային կետ վերցնենք, ապա հայ-թուրքական հարաբերություններն ապագա չունեն: Պատմության մեջ տարբեր պետությունների միջեւ խնդիրներ եւ պատերազմներ շատ են եղել: Բայց այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր այդ երկները բարեկամական հարաբերություններ ունեն: Օրինակ, Ռուսաստանն ու Գերմանիան թշնամիներ են եղել 60 տարի առաջ, բայց հիմա նրանք դաշնակիցներ են:Ինչու՞ Թուրքիան ու Հայաստանն այսօր բարեկամներ չեն դարձել: Այդ պետություններից մեկը չի կարողանում մոռանալ, որ միայն պատմաբաններն են որոշում, թե ինչն է ճշմարիտ եղել, իսկ ինչը` ոչ: Եւ եթե մենք հիմնվելու ենք պատմաբանների դատողությունների վրա, ապա կարող ենք փոխել ներկայիս ողջ աշխարհը: Հետեւաբար հայ-թուրքական հարաբերությունների ապագան կարող է միաժամանակ եւ լուսավոր, եւ մութ լինել: Ամենակարեւորն այն է, թե ինչպիսին ենք մենք ցանկանում տեսնել աշխարհը եւ հարաբերությունների զարգացումը: Արդյո՞ք Թուրքիան կարող է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը` արհամարելով Բաքվի տեսակետը Թուրք-ադրբեջանական հարաբերությունները պարզապես երկու երկրների միջեւ հարաբերություններ չեն. մեր երկրների առաջնություններն ու շահերը շատ առումներով համընկնում են: Թուրքիան օժանդակում է Բաքվին այնքան ժամանակ, քանի դեռ շահերը համընկնում են: Ո՞վ իրավունք ունի Թուրքիային ասելու, թե ինչու է նա պաշտպանում իր շահերը: Բնականաբար` ոչ ոք: Այս հանգամանքներում Թուրքիան ի վնաս իր շահերին մեծ ռիսկի է դիմել` տարածաշրջանում խաղաղության հասնելու համար նոր հարաբերություններ նախաձեռնելով Հայաստանի հետ: Հենց այդ նպատակով էլ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը սեպտեմբերի 6-ին ժամանեց Երեւան:Թուրքիան իսկապե՞ս ցանկանում է դադարեցնել Հայաստանի մեկուսացումը, հատկապես էներգետիկ նախագծերում Թուրքիան տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում է ցանկանում: Մենք Հայաստանի հետ թշնամի չենք: Այդ իսկ պատճառով Թուրքիան մտադիր չէ Հայաստանը բացառել որեւէ նախագծից: Եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի, Հայաստանն, իհարկե, կարող է մասնակցել բոլոր տարածաշրջանային նախագծերին, այդ թվում` էներգետիկ: Նա կարող է ընդգրկվել նաեւ Nabucco նախագծի մեջ: Ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է: Ի՞նչն է խանգարում մեր երկրների միջեւ երկխոսության կարգավորմանը, բացի 1915թ. Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանությունից Ես, իհարկե, չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը: Մենք կարծում ենք, որ Թուրքիան ոչ մի ցեղասպանություն չի իրագործել, այդ թվում եւ հայերի ցեղասպանություն: Պատերազմի ժամանակ երկու կողմերում էլ ողբերգական դեպքեր են եղել: Դա բոլոր պատերազմների օրենքն է: Անհրաժեշտ է հաշվի առնել այդ գործոնները եւ պատմական իրադարձությունները թողնել պատմաբաններին: Երբ մենք այսօր նայում ենք հայ-թուրքական հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ հարցը ոչ միայն ցեղասպանության, այլեւ երկու երկրների միջեւ սահմանային համաձայնության բացակայության մեջ է: Հայաստանն իր հռչակագրում բացահայտ հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ չունի: Թուրքիան նույնպես ընդունեց համարժեք հռչակագիր: Հայաստանը պետք է հրաժարվի ցեղասպանության քարոզչությունից: Նա նաեւ պետք է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրի: Եթե այդ ամենը տեղի ունենա, մենք կարող ենք բոլոր ոլորտներում լավ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: Հայաստանն ու Թուրքիան չպետք է անցյալով ապրելով հարվածի տակ դնեն ներկայիս եւ գալիք սերունդները: | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |