Անժելա Խաչատրյան.«Ամերիաբանկը» մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի բանկային շուկայում ֆակտորինգային ծառայությունների զարգացման մեջ 9 դեկտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Հավատարիմ մնալով Հայաստանի բանկային շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու մասին իրենց սկզբունքներին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 4-ին ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Այդ արտադրանքի ճկունության և դասական վարկավորման համեմատ նրա առավելությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է բանկի ֆակտորինգի բաժնի մասնագետ Անժելա Խաչատրյանը:
«Ամերիաբանկը» ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Պատմեք այդ գործիքի ճկունության, սովորական վարկի համեմատ նրա առավելությունների մասին: Առաջարկելով նոր գործիքներ` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, առաջին հերթին, կարևորություն է տալիս իր հախաճորդների գործընկերային հարաբերություններին, ուստի այդ ապրանքներն ուղղված են այդ փոխհարաբերությունների գործընթացի հեշտացմանը: Այսօր այն առավելություններից, որոնք ներառում է դասական ֆակտորինգը, առաջին հերթին, ճկունությունն է, որի շրջանակներում, ի տարբերություն մեզ հայտնի վարկի, հաճախորդը կարող է անսահմանափակ ֆինանսավորում ստանալ բիզնեսի զարգացմանը զուգահեռ: Եթե վարկը նպատակային ուղղվածություն ունի, ապա դասական ֆակտորինգն իրագործվում է բիզնես վարելուն զուգընթաց. ստացված պատվերների և պատվիրատուների հետ կնքված գործարքների քանակը պոտենցիալ հիմք են կազմում բանկի կողմից մատակարարներին ֆինանսավորելու համար: Այսինքն, բանկը պատրաստ է ֆինանսավորել մատակարարների գործարքները վճարման հետաձգումով: Երկրորդ առավելությունն այն է, որ ֆինանսավորման համար գրավ չի պահաջնվում, և հետևաբար, հաճախորդը լրացուցիչ ծախսեր չի ունենում: Դասական ֆակտորինգի շրջանակներում հենց դեբիտորային պարտքը, որին մենք կարևորություն ենք տալիս որպես հուսալի կապիտալ, որպես հիմք է հանդես գալիս, որպեսզի բանկը ֆինանսավորի հաճախորդին: Ավելին, հաճախորդի հետ աշխատելիս բանկն ապահովում է դեբիտորային պարտքի կառավարում` նախօրոք համաձայնեցնելով հաճախորդի հետ դեբիտորային պարտքի կառավարման անհատական մոդելը: Հաճախորդը հնարավորություն է ունենում նախօրոք որոշել նաև ծառայության արժեքը տոկոսադրույքի թափանցիկ կառուցվածքի շնորհիվ, որի արդյունքնում կարելի է կանխատեսել կնքված գործարքի շահույթի չափը` հաշվի առնելով արտադրության և վաճառքի բոլոր ծախսերը: Ամերիաբանկը նաև օգնում է հաճախորդին ֆակտորինգի վերաբերյալ աշխատանքը սկսելու մասին տեղեկացնելու հարցում: Դա թույլ է տալիս խուսափել մի շարք թյուրիմացություններից, որոնք կապված են նրա հետ, որ դեբիտորը հրաժարվում է ծանուցում ստորագրել և լինել ֆակտորինգային գործողությունների մասնակիցը: Աշխատելով ֆակտորինգի սխեմայի հետ` մատակարարն ընդգծում է ակնհայտ մրցակցային առավելությունը` արտադրանքի բեռնման հնարավորությունը կամ վճարումը հետաձգելու պայմանների հիման վրա ծառայությունների տրամադրումը: Ինչպիսի՞ պայմաններում է տրամադրվում դասական ֆակտորինգը: Հասանելի՞ են դրանք սպառողին: Դասական ֆակտորինգի դեպքում ֆինանսավորումը տրամադրվում է դրամով, քանի որ ֆինանսավորվում են Հայաստանի ռեզիդենտների միջև գործարքները: Մեկ գործարքի ֆինանսավորման առավելագույն ժամկետն է մինչև 120 օր 12 տոկոս տարեկան նվազագույն տոկոսադրույքով: Պետք է նշել, որ դա բավական մրցունակ տոկոսադրույք է դրամով ֆինանսավորելու համար և չի ենթադրում այլ հարակից ծախսեր: Մենք նաև հաստատել ենք մեկ գործարքի ֆինանսավորման նվազագույն չափը 1 մլն դրամի սահմաններում: Նոր ծառայություն ներմուծելիս բանկը որոշել է ընկերությունները, որոնց հետ պատրաստ է համագործակցել: Ընդլայնվե՞լ է արդյոք դրանց ցուցակը: Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Ամերիաբանկը հրապարակել է 11 խոշոր ընկերությունների ցուցակը, որոնց հետ պատրաստ է համագործակցել` ֆինանսավորելով նրանց մատակարարներին: Եվ այսպես, ցուցակի մեջ մտել են. «Միջազգային օդանակավակայաններ-Հայաստան» ՓԲԸ-ն, «Հայաստանի հեռախոսային ընկերություններ» ՓԲԸ-ն, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ն, «Երևանջուր» ՓԲԸ-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն, «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն, «Ղ-Տեկելոմ» ՓԲԸ-ն և «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ-ն: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ին մենք մտադիր ենք ընդլայնել այդ ցուցակը, որի մեջ մտնելու են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ. այդ թվում` խոշոր մանրածախ ցանցեր, քանի որ դասական ֆակտորինգի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: Պոտենցիալ սպառողներին ծանոթանալու նպատակով Ամերիաբանկն անցկացնում է սեմինարներ: Պատմեք, թե ինչպիսի հարցեր են հետաքրքրել սեմինարի մասնակիցներին` կապված ֆինանսավոևրման նոր արտադրանքի հետ: Ֆակտորինգային ֆինանսավորումը լայնորեն ճանաչված է միջազգային բանկային շուկայում: Հաշվի առնելով այն փաստը, որ ֆակտորինգը Հայաստանի բանկային համակարգում համեմատաբար նոր արտադրանք է,Ամերիաբանկը դարձել է սեմինարներ անցկացնելու նախաձեռնող` այդ արտադրանքի հետ ավելի մանրամասն ծանոթանալու համար: Նոյեմբերին մենք անցկացրել ենք երեք սեմինար, որոնց մասնակցել են տարբեր ոլորտների ընկերություններ, մասնավորապես` շինարարական ընկերություններ, դեղորայք արտադրողներ, հեռուստաընկերություններ, գովազդային գործակալություններ և այլն: Սեմինարի մասնակիցները հիմնականում տվել են տեխնիկական բնույթի հարցեր: Նրանք նաև հետաքրքրվել են նրանով, թե ինչու են ցուցակի մեջ մտել վերհիշյալ ընկերությունները և երբ է բանկը մտադիր ընդլայնել այն: Ինչպե՞ս եք կարծում, որքանով է պահանջված այդ արտադրանքը մեր ֆինանսական շուկայում և ո՞վ է նրա պոտենցիալ սպառողը: Այս արտադրանքը նորություն չէ բանկային համակարգում: Ամերիաբանկը, սկսած 2008-ից, զբաղվում է ֆակտորինգային ծառայություններ տրամադրելով, իսկ դասական ֆակտորինգը ուղղություն է, որի շրջանակներում մենք փորձել ենք այն ավելի ճկուն դարձնել: Այսօր ֆակտորինգային ֆինանսավորման մեծ պահանջարկ կա, քանի որ չկա ընկերություն, որը չունենա դեբիտորային պարտք և վճարման հետաձգման գործարք: Մենք կարող ենք վստահ ասել, որ մեր շուկայում զարգացման մեծ պոտենցիալ կա, և միայն սկիզբն է նրա, ինչ մենք մտադիր ենք առաջարկել մեր հաճախորդներին: Ցանկանում եմ նշել, որ մենք սահմանափակում չենք դնում տնեսության առանձին ոլորտների վրա: Ժամանակի հետ, ուսումնասիրելով շուկան, մենք պատրաստ կլինենք մեր հաճախորդներին առաջարկել ֆակտորինգի այլ տեսակներ, քանի որ Ամերիաբանկը միշտ հակված է հանդես գալ ֆինանսավորման նորարարական արտադրանքներով: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |