Ռուբեն Խաչատրյան.Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող 6 հունիսի 2011 PanARMENIAN.Net - Անկանխիկ վճարումներն անպայման և անխուսափելի են դառնում Հայաստանի բնակչության համար, դրանց ավելացման մասին հոգ է տանում նաև երկրի կառավարությունը: Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով առևտրային բանկերը կիրառում են տարաբնույթ պրոմո-ակցիաներ` առաջարկելով առավել շահավետ պայմաններ իրենց քարտատերերին: Միաժամանակ այդ բանկերը չեն մոռանում ծառայությունների որակի և հուսալիության բարձրացման մասին: Քարտային բիզնեսում միտումների և նոր մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը, զարգացման ո՞ր փուլում է այն գտնվում, ինչպիսի՞ միտումներ են նկատվում: Վերջին տարիներին Հայաստանում քարտային բիզնեսը զգալիորեն զարգացել է, հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում: Ներմուծվել են մի շարք ժամանակակից ծառայություններ և տվյալ պահին ընթանում է դրա ակտիվ զարգացում: Անկանխիկ վճարումները դառնում են անպայման և անխուսափելի Հայաստանի բնակչության համար, իսկ Հայաստանի կառավարության որոշումը անկանխիկ հաշվի անցնելու մասին ճիշտ եմ համարում, այդ թվում պլաստիկ քարտերով կենսաթոշակային վճարումների գծով: Համոզված եմ, որ այդ բիզնեսը զարգանալու է: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա 2010-ին 2009-ի համեմատ գործարքների փաստացի աճը կազմել է 100 տոկոս` կազմելով շուրջ 40 մլրդ դրամ, 50 տոկոսով ավելացել է բանկոմատների միջոցով օպերացիաների քանակը: Բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 4.8 մլրդ դրամ 2010-ի 3.8 մլրդ դրամի փոխարեն: Քարտերով գործարքների ընդհանուր ծավալը 2011-ի առաջին եռամսյակում կազմել է 9.3 մլրդ դրամ 2010-ի նույն շրջանի 7.96 մլրդ դրամի փոխարեն: 2011-ի առաջին եռամսյակում 24-25 տոկոսով ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվ կերպով օգտագործվող քարտերի քանակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում քարտային բիզնեսի ներկա իրավիճակը գնահատում է եմ որպես բուռն զարգացող: Նոր միտումների շարքում են` էլեկտրոնային վճարումների ներմուծումը, որոնք տարեց տարի ավելի տարածված են դառնում քարտատերերի շարքում: Պատմեք ընթացիկ քարտային նախագծերի մասին, որոնք բանկը հաջողությամբ իրագործում է: Առաջին հերթին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ակտիվ մասնակցել թոշակառուների սպասարկմանն ուղղված կառավարության ծրագրին, մարտից զգալիորեն ավելացել է բանկի ծառայություններից օգտվողների թիվը: Հետագայում բանկի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվելու այդ ծրագրին: Ակտիվ փուլի է մեջ մտել բանկի հաճախորդների համար դիսկոնտային համակարգի ներմուծման ծրագիրը: Այսօր մեր քարտատերերը հնարավորություն ունեն զեղչեր ստանալ 3-25 տոկոսով սպասարակման ավելի քան 120 կետերում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր չիպային քարտերի թողարկումը սկսելու համարո, որոնք մենք նախատեսում ենք ավարտել 2011-ի վերջին: Չիպային քարտերը ժամանակի պահանջն են պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացման տեսակետից: Տվյալ պահին մենք գտնվում ենք Visa և MasterCard-ի հետ սերտիֆիկացման փուլում և արդեն 2011-ի վերջին նախատեսում ենք ձեռնամուխ լինել չիպային քարտերի թողարկմանը: 2011-ից սկսած բանկը ArCa վճարային համակարգի արժեթղթային-անդամ է և մոտ ապագայում բանկը ձեռնամուխ է լինում ArCa քարտերի թողարկմանը: Այսպիսով, բանկը դառնալու է երեք վճարային համակարգերի լիարժեք անդամ` միջազգային Visa և MasterCard, տեղային ArCa սպասարկման և էմիսիայի թույլտվությամբ: Կան նաև աշխատավարձային նախագծերի քանակի ավելացման պլաններ, որոնց քանակը 2010-ին 2009-ի համեմատ ավելացել է ավելի քան 2.5 անգամ: 2011-ին նախատեսում ենք ներգրավել նոր նախագծեր տեղային համակարգի կիրառմամբ, այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտված են, բանկը տեխնիկապես պատրաստ է, և մենք գտնվում ենք համաձայնագրերի ստորագրման փուլում: Քարտային նախագծերի հաջող իրագործման նպատակով շարունակում ենք ավելացնել բանկոմատների թիվը, այսօր բանկն ունի 46 բանկոմատ և 148 POS-տերմինալ: Մինչև 2011-ի հուլիսը նախատեսվում է ավելացնել բանկոմատների թիվը մինչև 56-ի: Ավարտվել են քարտից քարտ շուրջօրյա փոխացնումների ծառայությունների ներմուծման աշխատանքները Ռուսաստանի և Հայաստանի միջև «Գազպրոմբանկի» և «Առէիկսիմբան-Գազպրոմբանկի խմբի» բանկոմատներից: Տվյալ պահին, ճիշտ է, միայն MasterCard համարկարգի քարտերի միջոցով: Այս ուղղությամբ ավարտվում է բանակցությունների գործընթացը Visa վճարային համակարգի հետ: Արդյունքում հաճախորդներն ավելի ակտիվ և ավելի քիչ ծախսերով կարող են օգտվել դրամային փոխանցումներից: Բանկն անցկացնում է պրոմո-ակցիաներ, որոնք ուղղված են վաճառքի ծավալների խթանմանը, մասնավորապես, երկու ակցիաների շրջանակներում, որոնք անցկացվում են MasterCard-ի հետ և նվիրված են կանանց տոներին, MasterCard ունեցողների թիվը, որոնք թողարկվում են բանկի կողմից, ավելացել է 4000-ով նախատեսված 3000-ի փոխարեն: Բանակցություններ են ընթանում ամառային արձակուրդների ընթացքում ակցիաներ անցկացնելու համար: Մենք ակտիվ աշխատում ենք երկու համակարգերի հետ, ուստի քարտային ակցիաները կրելու են հետևողական բնույթ: Ի՞նչ սպասումներ ունի բանկը 2011-ի արդյունքներով: Տվյալ պահին բանկը սպասարկում է ավելի քան 25 հազար պլաստիկ քարտեր: Նախատեսում ենք, որ մինչև ընթացիկ տարվա վերջ թողարկվող քարտերի թիվն ավելանալու է 30 տոկոսով, առավել ևս, որ բանկը մշտապես բարձրացնում է պլաստիկ քարտերից օգտվելու հասանելիությունը: Մեզ մոտ գործում է առցանց քարտեր պատվիրելու ծառայություն, երբ հաճախորդը ցանկացած պահի կարող է մտնել բանկի կայք, լրացնել հայտը և արդեն մեկ օր հետո բանկից վերցնել իր քարտը: Համաձայնվեք, արագ է և հարմար: Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |