Հենրիկ Նավասարդյան.Քաղաքապետարանը նախատեսում է 50 տոկոսով կրճատել շահագործվող միկրոավտոբուսների թիվը29 օգոստոսի 2011 PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հասարարկական տրանսպորտի հետ կապված հարցերը ամենաակտուալների թվում են: Երթուղային տաքսիների ցածր որակի ու ավելի շատ ավտոբուսների անհրաժեշտության մասին խոսում են թե հասարակությունը, թե Երևանի քաղաքապետարանը: Սակայն եթե հասարակությունն ու ակտիվիստները առավել հստակ են ձևակերպում իրենց պահանջները` պահանջելով արժանապատիվ երթևեկություն, չծխող ու սափրված վարորդներ, ապա քաղաքապետարանի տված տվյալները շատ մակերեսային են ու հիմնականում առանց ստույգ ժամկետների: PanARMENIAN.Net-ի թղթակիցը դիմել է Երևանի քաղաքապետարան` պարզելու,թե կոնկրետ երբ կներկրվեն խոստացված ավտոբուսները, հարմարեցված են արդյոք դրանք հաշմանդամների համար և երբ վերջնականապես դուրս կգան միկրոավտոբուսները: Հարցերին պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Ե՞րբ են ներկրվելու չինական 400 ավտոբուսները: Չինական արտադրության ավտոբուսները Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու բանակցությունների առաջին փուլն ավարտված է և ըստ այդմ հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Երևան կներկրվեն թվով 66 ավտոբուսներ: Ներկրելու պայմանագիրը ստորագրել ենք շաբաթ օրը: Սեպտեմբերի 5-ին Զարգացման վարչության պետի տեղակալ Արթուր Խաչատուրյանի հետ միասին կգնանք Չինաստան, որպեսզի շարունակենք բանակցությունները: Մեր գլխավոր խնդիրը էժան վարկային կազմակերպություն գտնելն է, որպեսզի քաղաքապետարանը կամ տնտեսարող սուբյեկտները հնարավորություն ունենան շահավետ պայմաններով և ցածր տոկոսադրույքով գնել անհրաժեշտ 400 ավտոբուսները: Բացի դա, ունենք ևս 170 ավտոբուս` որպես նվիրատվություն Չինաստանի կողմից, որոնք կներկրվեն մինչև 2012 թվականի հունիս: Ե՞րբ են ներկրվելու ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի ավտոբուսները: «Ուկրավտո» կորպորացիայի քանի՞ ավտոբուս է ներկրվելու: Ինչ վերաբերում է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի արտադրած միջին տեղատարողության ավտոբուսների հնարավոր ներկրման հարցին, ապա տեղեկացնում ենք, որ 16.08.2011թ. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել, համաձայն որի առաջիկայում տվյալ ընկերությունը կներկայացնի իր առաջարկների փաթեթը, որի քննարկումից հետո միայն հստակ կլինի, թե որքան ու ինչ ժամկետներում կներկրվեն տվյալ մակնիշի ավտոբուսներ: Հարմարեցվա՞ծ են արդյոք ավտոբուսները հաշմանդամների երթևեկության համար: Ավտոբուսները հաշմանդամների երթևեկին հարմարեցնելու հետ կապված տեղեկացնում ենք, որ մասնավորապես չինական կողմի հետ բանակցությունների շրջանակում մեր կողմից առաջարկ է ներկայացվել որոշ ավտոբուսներ հաշմանդամներին հարմարացնելու վերաբերյալ։ Ե՞րբ են երթուղիներից վերջնականապես դուրս գալու ՌԱՖ մակնիշի երթուղային տաքսիները: «Ռաֆ» մակնիշի միկրոավտոբուսները փոխարինման գործընթացի արդյունքում աստիճանաբար դուրս են բերվում շահագործումից։ Նոր մրցույթների անցկացման ժամանակ տվյալ մակնիշի միկրոավտոբուներն ի սպառ դուրս կմնան ուղևորափոխադրումների ոլորտից։ Ավտոբուսների ներկրման արդյունքում քանի՞ երթուղային տաքսի դուրս կգա երթուղիներից: Ավտոբուսների ներկրման արդյունքում նախատեսվում է կրճատել այսօր երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների մոտ 50%-ը։ Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |