Ալբերտ Պետրոսսյան.Արևալանջ բնակելի թաղամասը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի անշարժ գույքի շուկան 4 սեպտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Ծագումով հայ, Ալբերտ Պետրոսսյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում՝ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում, բայց չնայած այս փաստին իր ներդրումները որոշել է կատարել պապենական հայրենիքում՝ Հայաստանում։ 12 տարի շարունակ նա մշտապես գալիս է հայրենիք ։ «Սիրում եմ Հայաստանի հողը, մտածում եմ աշխատել սփյուռքի ներդրումներն այստեղ ներգրավելու ուղղությամբ»,- պատմեց նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում։ Պատմեք, թե ինչպես է ծագել Ձորաղբյուրում Արևալանջ նոր բնակելի թաղամաս ստեղծելու գաղափարը: Դեռ 90-ականներին, երբ ես եկել էի Հայաստան, ինձ ցույց տվեցին Ձորաղբյուր համայնքում գտնվող տարածքները, որտեղ մարդիկ առանձնատներ էին կառուցել, հենց այդ ժամանակ որոշեցի, որ այստեղ կարելի է լավ նախագիծ իրագործել այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են ապրել հանգիստ միջավայրում, հարմարավետ առանձնատներում, բայց միևնույն ժամանակ մոտ գտնվել մայրաքաղաքից(մեքենայով 15 րոպե): 2000թ.-ից հետո սկսեցի զբաղվել նախագծի իրականացման համար անհրաժեշ հողերի ձեռք բերումով: Սկզբից գնեցի 2 հա հողատարածք, հետո որոշեցի, որ անհրաժեշտ է միավորել առանձին հողատարածքներն և ստեղծել մեկ ընդհանուր համալիր: Ընդհանուր առմամբ իմ կողմից ձեռք բերվեց մոտ 14 հա հողատարածք, որից հետագայում վաճառվել է 10 հա: Տվյալ պահին այն տարածքը, որի վրա իրագործվում է «Արևալանջ» նախագիծը, զբաղեցնում է շուրջ 4 հա հողատարածք: Նախագծի իրականացման ճանապարհին հարկ է եղել հաղթահարել մի շարք դժվարություններ, բայց այնուամենայնիվ այն իրականություն դարձավ: Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Արևալանջ նախագիծը: Այսօր արդեն ժամանակին անբարեկարգ տարածքներն միավորվել են մեկ ընդհանուր թաղամասի մեջ, ունեն ասֆալտե ճանապարհներ, ամբողջությամբ ցանկապատված են, ապահովված են էլեկտրականությաբ և գազով, իսկ որակյալ ջրամատակարարումն ապահովելու նպատակով 3 կմ-ից ավել խողովակաշար է անցկացվել։ Ավելին, ես դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին Ձորաղբյուրի պոմպակայանը վերանորոգելու և շահագործելու թույլտվություն ստանալու նպատակով, ինչը թույլ կտա ողջ համայնքը ապահովել ոռոգման ջրով։ Պոմպակայանի վերանորոգման շնորհիվ այստեղ կզարգանա նաև 24 հա մակերեսով անտառային տնտեսությունը, ինչք էլ ավելի կբարելավի այս տեղանքի էկոլոգիան: Այսօրվա դրությամբ արդեն ստացել եմ իմ խնդրանքի պատասխանը՝ պարոն վարչապետը ընդառաջել է մեզ, ինչի համար շատ շնորակալ ենք, և կարգադրել է համապատասխան մարմիններին սկսել պոմապակայնի շահագործման իրավունքը մեզ փոխանցելու գործընթացը: «Արևալանջ»-ի համար մշակված նախագծով շուրջ 4 հա տարածքը բաժանվել է տարբեր մակերեսներով հողատարածքների, որոնց վրա պետք է կառուցվի 1-2 հարկանի մոտ 30 առանձնատուն: Հողատարածքների վաճառքի հետ միասին մենք առաջարկում ենք շինարարական ծառայություններ, գնորդներին առաջարկելով ընդհանուր ոճային լուծումներով, բայց տարբեր առանձնահատկություններով և մակերեսներով տների կառուցում իրենց կողմից ձեռք բերված հողատարածքների վրա։ Հողատարածք ձեռք բերած հաճախորդը, կարող է նաև իրականացնել իր սեփական նախագիծը, որը համահունչ կլինի թաղամասի ընդհանուր ճարտարապետական տեսքի հետ: «Արևալանջ» բնակելի թաղամասի զարգացման գործում մեզ մեծ աջակցություն է ցուցաբերել «Արմսվիսբանկ»-ը, ճանապրհների կառուցամն, թաղամասի լուսավորրության ապահովման և այլ գործերում: Ձեռք բերված նախնական պայմանավորվածության շրջանակներում բանկը նաև հիփոթեքային վարկեր է տրամադրելու բնակարանների և հողատարածքների ձեռք բերման համար: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի անշարժ գույքի շուկան: Լինելո՞ւ է արդյոք նոր շինարարության պահանջարկ: Ո՞ւմ համար են նախատեսված այդ քոթեջները: Հայաստանի շինարարության ոլորտը տնտեսական ճգնաժամի շրջանում անկում ապրեց: Մեր նախագծի ներկայիս բարձր ակտիվության նպատակներից մեկն է առաջ մղել անշարժ գույքի շուկան, ցույց տալ, որ Հայաստանում արդեն առկա է տնտեսության ակտիվացում, կոտրել այն կարծրատիպերը, որ երկրում ամեն ինչ կանգ է առած։ Մենք հասկանում ենք որ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է, ինչի պատճառը համաշխարհային ճգնաժամն է, բայց այն պետք է հաղթահարել: Երկիրին ու նրա ղեկավարությանը մեղադրելու փոխարեն, մենք միասնական աշխատանքով պետք է խթան հանդիանանանք տնտեսության վերականգնման և աճի համար: Ինչպես միասնության շնորհիվ մենք հաղթեցինք Արցախյան գոյամարտում, ներկայումս պետք է նույն միասնությաբ, համատեղելով սփյուռքի և Հայաստանի ամբողջ ներուժը, հաղթանակած դուրս գանք այս տնտեսական ծանր վիճակից: Հայաստանում ներդրումային նախագծերի շարքում ես և իմ ընկերները մտադիր ենք նաև կառուցել Ծաղկաձորի նման ձմեռային հանգստյան գոտի Բյուրականի քարե լճում, որի զարգացման մեջ մեզ նույնպես պետք է աջակցի «ԱրմՍվիսԲանկ»-ը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի օրենսդրական դաշտը։ Բարենպա՞ստ է այն արդյոք ներդրումների համար։ Հայաստանում ինչպես և բոլոր երկներում օրենսդիր դաշտն ունի և առավելություններ և թերություններ, բայց երբ գործում ես քո հայրենիքում աշխատում ես առավել մեծ ջերմեռանդությամբ, այդ իսկ պատճառով դժվարություններ առաջ գալու պարագայում ավելի հեշտ ես գտնում լուծումներ: Այստեղ, եթե դու հարգում ես օրենքը և գործում ես նրա շրջանակներում, նպատակին հասնելը շատ ավելի դյուրին է դառնում:Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |