Զիադ Աթալլա.Ծովի, մեղրի և Սևանա լճի մասին26 դեկտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Դիվանագետի մասնագիտությունը հնագույն մասնագիտություններից է, որի ակունքները հասնում են դեռ Հնագույն աշխարհ: Բարձրագույն ներկայացուցչական առաքելությունը ստիպում է հասարակությանը դիվանագետներին նայել որպես պաշտոնատար անձանց՝ միաժամանակ բաց թողնելով մարդկային և անհատական գործոնը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Լիբանանի գործերում ժամանակավոր հավատարմատար Զիադ Աթալլան համաձայնվեց պատմել Հայաստանում եղած ժամանակ ձևավորված տպավորությունների մասին և կիսվել իր հետ պատահած հետաքրքիր պատմություններով: «Ես հաճելիորեն զարմացած էի, երբ եկա Երևան…»,- խոսքը սկսեց պարոն Աթալլան,- «Մինչև ժամանելն իմ ընկերները շատ հակասական կարծիքներ էին հայտնել Հայաստանի մասին, ոմանք ասում էին, որ այստեղ չկա էլեկտրականություն, և Երևանը քաոսային քաղաք է, մյուսներն ասում էին, որ Երևանը հիանալի քաղաք է և այլն»: Այսքան հակասական կարծիքները ստիպեցին Աթալլային գալ Երևան առանց ինչ-որ նախապաշարմունքների, որպեսզի ստեղծի իր, մյուսներից առանձին տպավորությունները: Երևանում ամենաաչքի ընկնող երևույթն Աթալլայի համար անվտանգությունն էր, որը նա զգաց՝ լինելով այստեղ. «Երևանը շատ անվտանգ քաղաք է: Բացի դրանից, ինձ դուր է գալիս եղանակը, չնայած նրան, որ խոնավությունն ավելի քիչ է, քան Լիբանանում, մարդիկ բավական բարյացակամ են, խոսում են նորմալ անգլերենով, այստեղից Լիբանան ինքնաթիռով երկու ժամ է…Այսինքն, կարելի է ասել, ես բավական շատ առավելություններ գտա Հայաստանում աշխատանքի մեջ»: Իսկ արդյոք հեշտ հարմարվեցի՞ք հայերի կենսակերպին: Ինչ-որ տարօրինակ բան կա՞ր, որի հետ ստիպված եղած բախվել Երևանում: Մինչև Երևանը ես աշխատել էի Տոկիոյում, այնուհետև՝ Վաշինգտոնում և, կարելի է ասել, ես վարժվել էի արագ հարմարվել իրավիճակին և տարբերություններ ու նմանություններ գտնել լիբանանյան հասարակության և տվյալ երկրի հասարակության միջև: Եթե անկեղծ, հայերի և լիբանանցիների միջև մեծ տարբերություն չկա: Երկու ժողովուրդների խոհանոցները նույնպես շատ նման են: Եթե խոսելի ուտելիքի մասին, ինձ հատկապես դուր են գալիս ձեր մրգերը և բանջարեղենը: Միակ բանը, որը, իմ կարծիքով, անհրաժեշտ է Հայաստանին, ծովն է… Ծովն ազդում է մարդկանց բնավորությունների, նրանց կենսակերպի վրա, և ամեն ինչից զատ ես նախընտրում եմ միշտ հանգստանալ ծովի մոտ: Քանի որ Հայաստանում ծով չկա, Աթալլան հաճախ է լինում Սևանա լճում: Ինչպես կիսվեց նա PanARMENIAN.Net ի հետ, հենց Սևանա լիճ կատարած ուղևորություններից մեկի ժամանակ նրա հետ պատահել է մի դեպք: «Մի անգամ մենք մեծ պատվիրակությամբ մեկնեցինք Գեղարդ, որտեղ եպիսկոպոսը հյուրիասիրեց մեզ տեղի համեղ մեղրով: Մեղրն այնքան լավն էր, որ մենք չափից շատ կերանք այն: Իսկ Գեղարդից հետո մենք պետք է մեկնեինք Սևան, քանի որ հրավիրված էինք ճաշի: Պատկերացնում եք, ինչ վատ զգացինք մեզ, երբ պարզվեց, որ ճաշացանկի մեջ մտնում են բացառապես ձկնային ուտեստներ, որոնք մենք նույնիսկ չփորձեցինք»: Ամանորի նախաշեմին ցանկալի կլիներ իմանալ, թե ինչպես են լիբանանցիները նշում Նոր տարին: Լիբանանցիների յուրահատկությունը նրանում է, որ մահմեդականները և քրիստոնյաները միշտ միասին են նշում բոլոր տոները: Ավելին, կարող եմ հավաստիացնել, որ Նոր տարին մահմեդականներն ավելի մեծ շուքով են նշում, քան քրիստոնյաները: Այդ մասին վկայում է տարվա այդ ժամանակ մահմեդական թաղամասերում դեկորացիաների առատությունը: Լիբանանցիների մեծամասնությունը նախընտրում է Ամանորը դիմավորել տանը հարազատների հետ, իսկ ոմանք նշում են ակումբներում կամ ընկերների հետ: Սովորաբար այս շրջանում շատ լիբանանցիներ մեկնում են արտասահմանից հարազատներին տեսնելու համար, և Լիբանանում նախատոնական շրջանում միշտ եռուզեռ է տիրում: Գոհար Կարապետյան / PanARMENIAN News Հոդվածներ. Քաղաքականություն | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |