ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄՈԼԴՈՎԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ամենահավանական թեկնածուներն են Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը ապագայում միանալու համար: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, նման կարծիք է հայտնել Ռուսաստան-Բելառուս Միության խորհրդարանական ժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովը` հանդես գալով Մոսկվայում` Միութենական պետության Սահմանադրական ակտի նախագծին նվիրված ասուլիսում: Նրա խոսքերով` այդ փաստաթղթի հիման վրա տեղի կունենա այլ երկրների միավորումը Ռուսաստան-Բելառուս Միությանը: Գ. Սելեզնյովը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստան- Բելառուս Միության Խորհրդարանական ժողովի յուրաքանչյուր խոշոր միջոցառմանը ժամանում են Ուկրաինայի եւ Մոլդովայի պատգամավորները: «Սակայն առաջին իսկ օրից մեզ հետ ավելի ակտիվ աշխատում են հայ խորհրդարանականները»,- ասել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---