Ամփոփվեց «Լինե՛նք հոգատար» ջրի համաշխարհային օրվան նվիրված նախագծի ֆոտոմրցույթը

PanARMENIAN.Net - Ամփոփվեց «Լինե՛նք հոգատար» ջրի համաշխարհային օրվան նվիրված նախագծի ֆոտոմրցույթը: Ֆոտոմրցույթն անցկացվում էր «Լինենք հոգատար-Ջրի միջազգային օր 2012 -Հայաստան» նախագծի շրջանակներում, նախագծի ֆեյսբուքյան էջում: Մասնակցել կարող էին բոլոր ցանկացողները` ներկայացնելով ջրի հետ կապված թե’ սիրողական, թե’ պրոֆեսիոնալ նկարներ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սփրին Գրուպ» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը` մրցույթի հաղթող է ճանաչվել Մերի Հակոբյանը, ով ներկայացրել էր «դույլերով տատիկի» լուսանկար: «Լուսանկարի հիմնական գաղափարն այն էր, որ Հայաստանում դեռևս կան համայնքներ, որոնք մշտական ջրով ապահովված չեն, որը շատ արդիական թեմա է մեզ համար»,-նշեց նա:

Այսօր «Լինենք հոգատար» ծրագրի փակման ժամանակ մրցույթի հաղթողին տրվեց հավաստագիր ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ ընկերության կողմից և The Beautified Project խմբի համերգի 2 տոմս: Հաղթողին իր կողմից մրցանակներ հանձնեց նաև «Կոկա Կոլա Հելլենիկ» ընկերությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---