7-րդ ընտրատարածքում կպայքարեն Սամվել Ալեքսանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը![]() PanARMENIAN.Net - 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա) մայիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ լուրջ պայքար է սպասվում: Պատգամավորական աթոռի համար կպայքարեն ամենախոշոր հայ օլիգարխներից Սամվել Ալեքսանյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրանցից բացի այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև անկուսակցական Վարդան Վարդանյանն ու Տիգրան Գրիգորյանը: Հետաքրքիր մրցակցություն է սպասվում նաև թիվ 1 ընտրատարածքում, որտեղ միմյանց հետ կմրցեն իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |