Պուտինին կասկածում են ծայրահեղականության մեջ և նրա դեմ բողոքել են գլխավոր դատախազություն

Պուտինին կասկածում են ծայրահեղականության մեջ և նրա դեմ բողոքել են գլխավոր դատախազություն

PanARMENIAN.Net - «Սպրավեդլիվայա Ռոսիայից» ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իգոր Պոնոմարյովը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային պաշտոնական հայց է ուղղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջերս կատարած մի շարք հայտարարությունների «օրինականությունը», մասնավորապես` ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածին (ատելության կամ թշնամանքի հարուցում) դրանց համապատասխանությունը ստուգելու խնդրանքով: Հայցի տեքստը հրապարակված է Livejournal.com-ում Պոնոմարյովի բլոգում:

Պոնոմարյովը պնդում է, որ Պուտինը ինչպես մարտի 4-ի նախագահական ընտրություններից առաջ, այնպես էլ հետո իրեն մի շարք արտահայտություններ է թույլ տվել ընդդիմության հասցեին, «որոնց իմաստը կարելի է գնահատել որպես վիրավորական, դիմակայության հրահրող և քաղաքացիների միջև թշնամանք սերմանող»: Մասնավորապես պատգամավորի հայցում մեջբերվում են դրվագներ, որտեղ վարչապետը ՌԴ քաղաքացիների մի մասին մեղադրում է նրանում, որ նրանք «գործում են` ելնելով օտար պետության շահերից» և նրանց «բանդերլոգներ» է անվանում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---