«Հայացք». ՀՀԿ-ն բջջայիններին ընտրակաշառքի առաջարկով հաղորդագրություններ է ուղարկում![]() 23 մարտի 2012 - 10:01 AMT PanARMENIAN.Net - Երեկ ԵՊՀ-ում սովորող մի ուսանողուհի «Հայացքի» լրագրողին պատմել է, որ օրեր առաջ իր բջջային հեռախոսին ստացել է հաղորդագրություն` հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի քաղաքացի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր ձայնը տվեք Հանրապետական կուսակցությանը, փոխարենը կարող եք մոտենալ ՀՀԿ մոտակա շտաբ և ստանալ պարգևատրում` 10 000 դրամի չափով»: Ուսանողուհին ասել է, որ համարի փոխարեն, որից ստացել էր հաղորդագրությունը, գրված է եղել ՀՀԿ, այսինքն` հաղորդագրությունը եկել էր «ՀՀԿ» բաժանորդից: Ի դեպ, ուսանողուհին նաև նշել է, որ ինքը հանդիսանում է «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության բաժանորդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |