Շախմատի ԵԱ-ում Հրանտ Մելքումյանը 3 միավորով կիսում է 1 – 11-րդ տեղերը23 մարտի 2012 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում խաղարկվել են տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրի պարտիները: Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև ֆիգուրներով հաղթանակ է տարել շվեյցարացի Նիլս Գրադելիուսի հանդեպ: Մելքումյանն իր ակտիվում երեք միավոր ունի և կիսում է 1 – 11-րդ տեղերը: Լրացուցիչ արդյունքներով հայ շախմատիստը 7-րդ տեղում է: Վլադիմիր Հակոբյանը հաղթել է Պավել Սիմաշեկին (Չեխիա), Հովհաննես Գաբուզյանը ոչ ոքի է խաղացել Վլադիմիր Պոկտինի (Ռուսաստան) հետ, իսկ Զավեն Անդրիասյանը` Բոշկո Տոմիչի (Բոսնիա և Հերցեգովինա): Արման Փաշիկյանն ու Վլադիմիր Պողոսյանը զիջել են համապատասխանաբար Օղուլցան Քանմազալփային (Թուրքիա) և Միոդրագ Պերունովիչին (Սերբիա): Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ մասնակցում են 350 շախմատիստներ, ընթանում է շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը լինի 90 րոպե է 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |