Բերնանկե. ԱՄՆ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ եվրոպական պարտքային ճգնաժամի համար

Բերնանկե. ԱՄՆ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ եվրոպական պարտքային ճգնաժամի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ տնտեսությունը բավականաչափ չի ամրապնդվել աճի բավարար տեմպեր գրացնելու համար, հայտարարել է ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի (ԴՌՀ) ղեկավար Բեն Բերնանկեն՝ ելույթ ունենալով դասախոսությամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Պետպարտքի ու սպառման տեմպերի տեսակետից ԱՄՆ տնտեսությունը դեռ չի հասել մինչճգնաժամային մակարդակի»,-ասել է Բերնանկեն:

Նա նշել է, որ գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում՝ 8,3 տոկոս, դեռ մտավախություն է առաջացնում: Ըստ Բերնանկեի, այս պարագայում ԱՄՆ տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ եվրոպական պարտքային ճգնաժամի առջև, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---