ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՎՈՑ ԼԵՀԱՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Լեհաստանի Սեյմի նախագահ Մարեկ Բորովսկու հրավերով մարտի 16-ին պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հայ խորհրդարանականները կհանդիպեն Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու, օրենսդիր ու գործադիր իշխանության ղեկավարների, պատգամավորների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը կայցելի նաեւ Լեհաստանի մի շարք քաղաքներ եւ շրջաններ, կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---