Յանկո Տիպսարևիչը Մայամիում երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ

Յանկո Տիպսարևիչը Մայամիում երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ

PanARMENIAN.Net - Սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը, ով մարտի 23-ին Մայամիում Sony Ericsson Open-ի երկրորդ շրջանում կխաղա Դավիթ Նալբանդյանի հետ, Facebook սոցցանցում իր էջում պատմել է, թե ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը:

Յանկոն երեկույթի ժամանակ աշխատել է որպես դիջեյ, իսկ նրա գործընկերը հայտնի ֆրանսիացի երաժիշտ և պրոդյուսեր Բոբ Սինքլերն էր:

Ավելի վաղ Նալբանդյանն ու Տիպսարևիչը հանդիպել են երկու անգամ, և երկու խաղերում էլ առավելության է հասել արգենտինահայ թենիսիստը: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Ինդիան Ուելսում BNP Paribas Open-ի շրջանակում, որտեղ Նալբանդյանը հաղթել է 6:3, 3:6, 6:3 հաշվով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---