Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայցնի Սլավիկ Հայրապետյանը

Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայցնի Սլավիկ Հայրապետյանը

PanARMENIAN.Net - Այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաք են ժամանում ուժեղագույն գեղասահորդները: Նրանք կմասնակցեն մարտի 26-ին մեկնարկող գեղասահքի աշխարհի առաջնությանը:

Ուժեղագույնների պայքարին մասնակցելու է նաև երևանցի Սլավիկ Հայրապետյանը: Մարտի 16 - ին լրացավ նրա 16-ամյակը: Երեք օր անց Ռիգայի միջազգային փորձամրցումներում Սլավիկը հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը:

Աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք է նվաճել նաև Սլավիկի ավագ եղբայրը ` Սարգիսը: Բայց քանի որ Հայաստանը մեկ մարզիկ պետք է ներկայացնի այդ մրցաշարում, ուստի գեղասահքի հանրապետական ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշեց կրտսերին գործուղել Ֆրանսիայի ստուգատես: Հավելենք նաև, որ հայ գեղասահորդը ելույթ կունենա բավականին բարդ ծրագրով ` Արա Գևորգյանի երաժշտության ուղեկցությամբ, հաղորդում է Հայաստանի ազգայն օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---