Պաշտոնյա. ՀՀ չունի ջրայն ռեսուրսների պակաս, սակայն կա օգտագործման արդյունավետության խնդիր![]() 23 մարտի 2012 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Մակերեսային ջրային հոսքերի առաջացում Հայաստանում լինում է մարտ-մայիս ամիսներին, արդյունքում Հայաստանում գործող 70 ջրամբարներում հաջողվում է պահեստավորել 1 մլրդ խմ ջուր: Այս մասին մարտի 23-ին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Վալոդյա Նարիմանյանը: Միաժամանակ, ըստ նրա, նույն ժամանակահատվածում ջրային ռեսուրսների մոտ 60 տոկոսը հեռանում է երկրից, ուստի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առաջանում է պակասուրդ: «Մենք չունենք ջրայն ռեսուրսների հետ կապված խնդիրներ, սակայն կա դրանց օգատագործման արդյունավետության խնդիր»,-ընդգծել է նա: Այս առնչությամբ պաշտոնյան հայտարարել է, որ, այնուամենայնիվ, առաջատար միջազգային կառույցները, ինչպիսիք են ՄԲ-ը, ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունը (USAID), ԵՄ համապատասխան կառույցները, Հայաստանում գրանցել են զգալի աճ` վերջին 10 տարիների ընթացքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտում: Այդ պատճառով, ինչպես հաղորդել է Վոլոդյա Նարիմանյանը, «Ազգային ջրային ծրագրի մասին» օրենքի շրջանակներում առաջիկա 20-30 տարիներին ծրագրվում է կառուցել 70-80 ջրամբար` 2 մլրդ խմ ջրի համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |