Ալեքսանդր Մարկարով. Ծառուկյանը ընտրություններում «լոկոմոտիվի» դեր կխաղա ԲՀԿ համար

Ալեքսանդր Մարկարով. Ծառուկյանը ընտրություններում «լոկոմոտիվի» դեր կխաղա ԲՀԿ համար

PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը ընտրություններում «լոկոմոտիվի» դեր կխաղա ԲՀԿ համար, կարծում է ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը: Նա ընդգծել է, որ ԲՀԿ համար առաջնային ռեսուրս է նրա առաջնորդը, և կուսկացության գործունեությունը հիմնականում կապված է նրա հետ:

Մարկարովի խոսքով, ԲՀԿ համամասնական ընտրացուցակում նոր դեմքերի ընդգրկումը պետք է ընտրողներին ցույց տա, որ կուսակցությունը միայն առաջնորդի կուսակցություն չէ, այլ համապատասխանում է քաղաքական կուսակցության մասին դասական պատկերացումներին:

Մարկարովն նշել է, որ կուսակցության ընտրացուցակում ներառված նոր անունները դժվար թե լուրջ նշանակություն ազդեցություն ունենան ընտրազանգվածի վրա: «Ընտրողը քվեարկելու է այս կուսկացության համար, քանի որ նրա առաջնորդն է Գագիկ Ծառուկյանը»,-ընդգծել է նա:

Իր հերթին քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը հավելել է, որ ընտրացուցակով փորձ է արվել քաղաքականացնել կուսակցությունը, որը վերջին 5 տարիների ընթացքում հավանաբար քաղաքական չէր»:

Ընդ որում, փորձագետը նկատել է, որ կուսակցության ցուցակում ներառված դեմքերից շատերը արդեն որերորդ անգամ փոխում են իրենց քաղաքական վեկտորը: Որպես օրինակ Քոչարյանը բերել է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով 90-ականների կեսին Դաշնակցությունում էր, իսկ 1999-ի ընտրություններին մասնակցել է «Միասնություն» բլոկի կազմում, 2003-ին` «Ազգային միաբանության», 2007-ին` «Միություն» դաշինքի, իսկ այս անգամ` ԲՀԿ կազմում:

 Ուշագրավ
---