Լույս է տեսել Արամ Հայկազի գրական նյութերի երկրորդ հատորը23 մարտի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել սփյուռքահայ գրող Արամ Հայկազի գրական նյութերի երկրորդ հատորը: Այն կրում է «Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» խորագիրը: Հատորում ընդգրկված են Արամ Հայկազի գրչին պատկանող տասը տարվա (1951-1960) գրական լրակազմված և ծանոթագրված նյութերը: Ժամանակագրական կարգով ներկայացված պատմվածքները, հոդվածները, գրախոսություններն ու հրապարա-կախոսական բնույթի նյութերը առաջին անգամ են մեկ ժողովածուի մեջ համահավաք կերպով ներկայացíում։ Ժողովածուն բացվում է Մ.Խաչատրյանի «Կազմողի կողմից» խոսքով, որում հեղինակն իր երախտագիտության խօսքն է հղում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ երկրորդ հատորի հրատարակությանն աջակցելու համար։ Չեն անտեսված նաև այն անձինք, որոնք իրենց ներդրումն ունեն ժողովածուն անթերի ներկայացնելու գոր-ծում։ «Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գռքի Բ հատորն ընդգրկում է տարբեր ժանրի նյութեր՝ գրախոսականներ, նամակներ, ակնարկներ, պատվածքներ, ճառեր, հոբելյանական առիթներով ասված բանախոսություններ։ Իր հույզերի ու մտորումների մեջ Արամ Հայկազն այս անգամ ևս անկեղծ և անմիջական է։ Ժողովածուում տեղ են գտել Արսեն Երկաթի, Խոսրով Ներսիսեանի և այլոց մի շարք վերլուծականներ։ Ինչպես միշտ, որպես հարազատ և անջնջելի թեմա՝ Արամ Հայկազը անդրադառնում է Շապին Գարահիսարի հերոսամարտին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |