«Դաքար» ավտոռալիի կազմակերպիչները կրկին փոխել են մրցարշավի երթուղին

«Դաքար» ավտոռալիի կազմակերպիչները կրկին փոխել են մրցարշավի երթուղին

PanARMENIAN.Net - Վտանգավոր և լեգենդար «Դաքար» ավտոռալիի կազմակերպիչները կրկին փոխել են մրցարշավի երթուղին: Հաջորդ 34-րդ մարաթոնը, որը սկսվելու է 2013-ի հունվարին, այժմ մեկնարկելու է Պերուի մայրաքաղաք Լիմայում, ավարտվելու է չիլիական Սանտյագոյում:

Երթուղին անցնում է նույն երեք երկրների տարածքով, ինչպես նախկինում՝ Չիլի, Արգենտինա, Պերու, տարբերությունը միայն այն է, որ մեկնարկը չի կայանալու Արգենտինայում, ինչպես դա անփոփոխ տեղի է ունեցել 2009-ից: Նախկինում մրցարշավը մեկնարկում էր Մար դել Պլատայից, ավարտվում՝ Լիմայում:

«Դաքար-2013-ի» առաջին փուլի սկիզբը Պերուի մայրաքաղաքում նախատեսված է հունվարի 5-ին: Եզրափակիչ փուլն ավարտվելու է Սանտյագոյում հունվարին 20-ին: «Դաքար-2013»-ի երթուղու ընդհանուր երկարությունը, բաժանված 12 փուլերի, կազմում է 8 հազար կիլոմետր:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---