Մասիս Մայիլյան. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով չի անդրադառնա բանակցությունների վրա![]() 23 մարտի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը մեկնաբանել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթը, ըստ որի առաջարկվում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ ՄԽ-ում փոխարինել ԵՄ մանդատով: Ըստ Մասիս Մայիլյանի, նման նախաձեռնությամբ ԵՄ-ն հանդես է եկել ամրապնդելու համար իր դիրքերը Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: ԵՄ ներկայացուցիչները վաղուց էին խոսում այն մասին, որ Եվրոպան մտադիր է ակտիվացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում և այս քայլը դրա ապացույցն է: Ըստ Մայիլյանի, մեծ փոփոխություններ բանակցային գործընթացում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով չի բերի, եթե իհարկե Եվրոպան հանդես չգա նոր առաջարկություններով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |