Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդես կգա «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» ելույթով![]() 23 մարտի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 23-25-ը Վարդան Օսկանյանը Բրյուսելում մասնակցում է Բրյուսելյան յոթերորդ տարեկան համաժողովին, որը հովանավորում է ԱՄՆ Գերմանական Մարշալի հիմնադրամ կազմակերպությունը: Բրյուսելյան համաժողովը աշխարհի քաղաքական և ֆինանսական առաջնորդների, առաջատար լրագրողների և լրատվամիջոցների ղեկավարների ամենամյա հավաքատեղին է: Պարոն Օսկանյանը հինգերորդ անգամ է մասնակցում այս համաժողովին: Այս տարի նա ելույթ է ունենալու «Հարավային Կովկաս. Եվրոպայից շատ հեռու՝ փորձանքին շատ մո՞տ» խորագիրը կրող նստաշրջանում, որին մասնակցում են նաև Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեվիչը և Վրաստանի փոխվարչապետ Եկատերինե Տկեշելաշվիլին: Եռօրյա համաժողովի ընթացքում նստաշրջաններ կանցկացվեն նաև Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի, Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի, էներգետիկ և մի շարք այլ թեմաներով: Համաժողովի բարձրաստիճան հյուրերի թվում են Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրքի Տումիոյան, Լիբանանի նախկին նախագահ Ամին Ժմայելը, ինչպես նաև մի շարք հեղինակավոր պարբերականների ու հետազոտական կենտրոնների ղեկավարներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մերձավոր Արևելքից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |