Ալավերդու թիմը դարձել է Հայաստանի մարզադպրոցների հանդբոլի չեմպիոն![]() 23 մարտի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանում մարտի 23-ին ավարտվել է Հայաստանի մարզադպրոցների թիմերի շարքում հանդբոլի մրցաշարը: Մասնակցել են 1995-1997թթ. ծնված հանդբոլիստները: Մրցաշարի հաղթող է դարձել Ալավերդու թիմը, որը եզրափակչում 26:22 հաշվով պարտության է մատնել Աջափնյակի թիմին: Ալավերդու թիմը դարձել է մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու խաղացող Ալիկ Պապոյանը խոստովանել է, որ բոլոր խաղացողները շատ ուրախ են հաղթանակի համար և կփորձեն շարունակել ելույթը նաև մնացած մրցաշարերում: «Մենք համառորեն մարզվում էինք և պատրաստվում մրցաշարին: Շատ հաճելի է, որ մենք հայրենի քաղաք կվերադառնանք ոսկե մեդալներով: Մի քանի օր կպատրաստվենք պատանիների շարքում Հայաստանի առաջնությանը»,- ասել է Պապոյանը: Ապրիլի 19-ին մեկնարկում է պատանիների շարքում Հայաստանի առաջնության առաջին փուլը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |