Ավարտվեցին ՀՀ նախագահի մրցանակի «գործիքային կատարում» անվանակարգի լսումները

Ավարտվեցին ՀՀ նախագահի մրցանակի «գործիքային կատարում» անվանակարգի լսումները

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 23-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թ-ի երիտասարդական մրցանակի լսումների եզրափակիչ փուլը «Գործիքային կատարում» անվանակարգում:

Եզրափակիչ փուլին մասնակցում էին դաշնակահարներ Լիլիթ Զաքարյանը և Իզաբելա Մարությանը, ջութակահար Հրայր Կարապետյանը և թավջութակահար Հասմիկ Վարդանյանը:

Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին` մրցանակների շնոևհման օրը:

Լսումների առաջին փուլը տեղի է ունեցել մարտի 20-ին, որին մասնակցել է 7 երաժիշտ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---