Տիգրան Սարգսյան. Իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները23 մարտի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանս` նվիված կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ մեր երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները»,-այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինչպես արձանագրել են ընդդիմության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ձևավորվել է քաղաքացիական հասարակություն, որը խստապահանջ է լինելու այս ընտրությունների նկատմամբ և խստագույնս վերահսկելու է դրանք: Վարչապետն ասել է, որ իրավապահ մարմինները նույնպես ձեռք են բերել նոր գիտելիքներ, հմտություններ, թե ինչպես պետք է գործեն ընտրությունների ժամանակահատվածում, որպեսզի հասարակությունը վստահ լինի, որ որևէ խախտում չի մնալու անպատիժ, բոլոր խախտումները բացահայտվելու են և մեղավորները լինելու են պատասխանատու իրենց արարքների համար: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարում հասարակության համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ՝ ընտրությունները վերահսկելու առումով: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ կոնֆերանսի բացմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ մեր երկրում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |