Հաստատվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հաշվետվությունները

Հաստատվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»-ի հաշվետվությունները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ՀՀ կառավարության մամուլի ծառայութունից` քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ հիմնադրամն ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (INQAAHE) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ: Նա զեկուցել է նաև հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա նշել է, որ

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---