Հայաստանը դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի անդամ

Հայաստանը դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի  անդամ

PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում մարտի 15-18-ը տեղի ունեցած Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովում Հայաստանի մարզական ուսանողական ֆեդերացիան դարձել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի վեհաժողովը, որին մասնակցել են 44 երկրներ, միաձայն քվեարկության արդյունքում ՀՈՒՖ-ն ճանաչել է որպես լիիրավ անդամ:

Հուլիսի 13-23-ը Իսպանիայի Կորդոբա քաղաքում կկայանա Եվրոպական ուսանողական անդրանիկ օլիմպիադան, որին կմասնակցեն նաև Հայաստանի ուսանող-մարզիկները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---