Ինչո՞ւ պետք է հայը ԱՄՆ-ում հակահայկական ծրագրեր թողարկի23 մարտի 2012 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղղված նամակում Մոսկվայում գործող «Arminfocenter» հայկական միջազգային տեղեկատվական -վերլուծական, մշակութային-լուսավորչական և իրավական կենտրոնի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը խնդրում է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ում հեռարձակվող «Լույս աշխարհ» հեղինակային ծրագրի, Տեր-Սարգսյանի կարծիքով, հակահայկական և հակաքրիստոնեական հաղորդումների շարքին, Մոսկվայից հաղորդում է «Arminfocenter»-ի մամլո ծառայությունը: Տեր-Սարգսյանն ընդգծում է, որ ծրագիրը վերջին հեռարձակումներում եթեր է հանում «Հայոց եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ հուդայականության և սիոնիզմի ձեռնարկ» ապազգային և հակաքրիստոնեական հաղորդաշարը: «Ըստ Քիրեմիդջյանի`իր կողմից ընթերցվող և անձնական մեկնաբանություններով լրացվող գրքի հեղինակն է ոմն Հ. Սանասարյանը, ով քննադատում է Հայաստանի Հանրապետությունում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից համատեղ մշակված և ներկայում միջնակարգ դպրոցներում կիրառվող «Հայ եկեղեցու պատմություն» դասագիրքը: Մեր խորին համոզմամբ` այս ապակողմնորոշիչ և իր բովանդակությամբ չարիք սերմանող գիրքը և «Լույս աշխարհի» հեղինակ և վարող Ստեփան Քիրեմիդջյանի սադրիչ, մեծամիտ մեկնաբանությունները խեղաթյուրում են ազնիվ քրիստոնյաներին և լուրջ փորձության տանում մանուկներին»,- ասվում է Տեր-Սարգսյանի նամակում:
Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |