Համաշխարհային բանկը կողմնորոշվել է նախագահի թեկնածուների հարցում

Համաշխարհային բանկը կողմնորոշվել է նախագահի թեկնածուների հարցում

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը (ՀԲ) պաշտոնապես հրապարակել է նախագահի թեկնածուների եռյակը: Թեկնածուների թվում են Դարտմուտի քոլեջի նախագահ Ջիմ Են Քիմը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խոսե Անտոնիո Օկամպոն (Կոլումբիա) և Նիգերիայի էկոնոմիկայի նախարար-համակարգող և ֆինանսների նախարար Նգոզի Օկօնջո-Իվեալան:

Ինչպես ասվում է ՀԲ մամլո հաղորդագրության մեջ, Տնօրենների խորհուրդը պաշտոնական հարցազրույցներ կանցկացնի այդ երեք թեկնածուների հետ Վաշինգտոնում՝ նպատակ ունենալով ընտրել նախագահին մինչ 2012թ. գարնանային նստաշրջանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---