ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ կնշի Ջազի միջազգային օրը![]() 24 մարտի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին աշխարհի ջազի սիրահարներն առաջին անգամ կնշեն Ջազի միջազգային օրը: Այն հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովը անցյալ տարվա վերջում, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը: Տոնակատարությունը կսկսվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, ապրիլի 27-ին վարպետության դասերով, ջազային իմպրովիզացիաների դասերով, կլոր սեղաններով: Նույն օրը երեկոյան ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենքոկը համերգ կտա Տանյա Մարիայի, Ջերալդ Քլեյթոնի, Միշել Էլ Մալեմի, Դի Դի Բրիջուոթերի, Հյու Մասեկելի և այլոց մասնակցությամբ: Ապրիլի 30-ին տոնակատարությունը կշարունակվի Նոր Օրլեանում, որը համարվում է ջազի հայրենիքը: Նույն օրը ՄԱԿ ԳՎ շենքում՝ Նյու Յորքում տեղի կունենա ևս մեկ համերգ, որի կազմակերպիչն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան: Ավելի ուշ, համերգի ձայնագրությունը կհեռարձակվի ՄԱԿ ռադիոյով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |