Անգլիական ֆուտբոլի համար ռեկորդային՝ 58:0 հաշիվ է գրանցվել սիրողական խաղում![]() 24 մարտի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Անգլիական ֆուտբոլային «Ուիլ փաուեր» թիմը դարձել է բացարձակ ռեկորդակիր մեկ խաղի ընթացքում արդյունավետության առումով: Նա հաղթել է «Նովա-2010» թիմին աներևակայելի 58:0 հաշվով: Նման դեպք անգլիական ֆուտբոլի պատմության մեջ դեռ չէր գրանցվել: Ինչպես հայտնում է էլեկտրոնային «Դեյլի մեյլը», այդ պատմական խաղը տեղի է ունեցել անցած կիրակի օրը «Ուիլ փաուեր» դաշտում: «Նովա-2010» նման ջախջախիչ պարտության պատճառն այն է, որ թիմի ֆուտբոլիստներն ընդամենը հինգն էին: Ճիշտ է, նրանք շտապ կարգով 4 անծանոթների ընդունեցին թիմ, սակայն նրանց ներկայությունը գրեթե չէր զգացվում դաշտում: «Ուիլ փաուեր» թիմը ևս լրիվ կազմով չէր խաղում՝ նրանք խաղում էին 10 հոգով, ընդամենը մեկ հոգու առավելությամբ: Մեծ հաջողության հասան եղբայրներ Ռոբբի և Ստյուարտ Բաուկերները, որոնք 28 գնդակ խփեցին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |