«ՀԿԵ» ՓԲԸ-ն իր գործընկերների հետ որոշել է ստուգել Գյումրիի դպրոցականների գիտելիքները![]() 24 մարտի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` «Իմտուր» տուրիսատական գործակալության, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և «Ռոսգոստրախ Արմենիա» ընկերությանհետ համատեղ կազմակերպում են «Մեր Հայրենիք» խորագիտակ մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են Գյումրի քաղաքի 7-12 դասարանների 200 դպրոցականները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Փառատոնն անցկացվում է երեք փուլով: 1-ին փուլը` ներքին մրցույթը, արդեն տեղի է ունեցել դպրոցներում, որին հաջորդել է 2-րդ փուլը: 1-ին եւ 2-րդ փուլերին մասնակիցները պատասխանեցին Հայաստանի պատմության, աշխարհագրության, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի, մշակույթի, սպորտի վերաբերյալ հարցերին: Այսօր մեկնարկեց 3-րդ փուլը. մրցույթ-փառատոնի արդյունքում ընտրված 152 երեխաները վաղ առավոտյան «ՀԿԵ» ՓԲԸ-ի գնացքով Գյումրիից մեկնեցին Ալավերդիի,Սանահինի և Դսեղի ուղղությամբ: Փառաթոնի եզրափակիչ փուլը կանցնի Հաղպատի հոգևոր մշակութային կենտրոնում: «Իմտուր» տուրիստական գործակալությունը հաղթող մասնակցին նվիրում է յոթօրյա անչափ հետաքրքիր շրջագայություն դեպի Հունաստան` Ալեքսանդր Մակեդոնացու հետքերով: Նման երկաթուղային շրջագայությունն աշակերտների համար առավել ճանաչելի է դարձնում սեփական հայրենիքը, հայրենի պատմությունը, աշխարհագրությունը, բնությունը: Այս ճանաչողական բնույթ ունեցող շրջագայությունները կունենան շարունակական բնույթ, նրանցում կմասկակցեն Հայաստանի բոլոր մարզերի դպրոցները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |