«Անելիք Բանկ» ՓԲԸ նորացրել է «Փոխարկային» ավանդատեսակի պայմանները24 մարտի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր ավանդատուներին առաջարկում է նորացված պայմաններով «Փոխարկային» ավանդատեսակը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Ավանատեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ցանկացած պահի փոխարկել ներդրված ավանդի արժույթը տվյալ պահին Բանկում գործող համապատասխան արժույթի փոխարժեքով, որից հետո ավանդի համար կգործի տվյալ արժույթի համար սահմաված տարեկան պարզ տոկոսադրույքը ` ՀՀ դրամի դեպքում մինչև`12,2 %, ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,2%, Եվրոյի դեպքում` մինչև 5,2 % տարեկան տոկոսադրույք: «Ներդնելով ավանդներ «Փոխարկային» ավանդատեսակով` ավանդատուները հնարավորություն կունենան ստանալ տարեկան մինչև 12,2 տոկոս կայուն եկամուտ, ինչպես նաև Ավանդատուն կարող է ցանկացած պահի հետ վերցնել ավանդը կամ դրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ: Այս ճկուն բանկային գործիքնիդեալական լուծում է` ավանդատուներին անցանկալի փոխարժեքային տատանումներից ապահովագրելու համար, և նրանց հնարավորություն է տրվում դրանց արդյունքում կորուստներ չկրել»,- ասաց «Անելիք Բանկ» ՓԲԸ Գովազդի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: Ավանդի նվազագույն չափը սահմանված է 100.000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք ԱՄՆ դոլար կամ Եվրո: Հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ պայմանագրում նշված ժամկետում և ըստ ավանդատուի ցանկությամբ կարող են տոկոսները կապիտալացվել և հաշվարկված տոկոսագումարը յուրաքանչյուր ամիս կավելացվի ավանդի մայր գումարին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |