ՀՀ նախագահը առաջինը փորձարկեց նոր չինական ավտոբուսներից մեկը 24 մարտի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հանրապետության հրապարակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Երևանի քաղաքապետ տարոն Մարգարյանն ու Հայաստանում Չինաստանի դեսպանության ներկայացուցիչները անձամբ փորձարկեցին Չինաստանից Երևան ներկրված « Higer-Bus» մակնիշի 249 ավտոբուսներից մեկը: Հայաստանի և Չինաստանի միջկառավարական համագործակցության արդյունքում Երևան է ներկրվել « Higer-Bus» մակնիշի 249 ավտոբուս: Դրանք փուլ առ փուլ կներգրավվեն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, կսպասարկեն մայրաքաղաքի բնակիչներին: Ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով և օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով: Դիզելային հզոր շարժիչներով այս ավտոբուսները հեշտ կառավարման ու արագ տեղաշարժվելու շնորհիվ նաև կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի փաստմամբ` ավտոբուսները կսպասարկեն 6 երթուղի. 3-րդ համարը Հարավ-արևմտյան թաղամասից կշարժվի Նոր նորքի 8-րդ զանգված, 22-րդ համարը`Նոր Նորքի 9-րդ զանգվածից երկաթգծի կայարան, 32-րդ համարը`Հյուսիսային ավտոկայանից Գարեգին Նժդեհի հրապարակ, 38-րդ համարը`Նոր Նորքի զանգվածից քաղաքի կենտրոնով գնալու է Նորաբաց գյուղ , 54 համարը, որը կսպասարկի այսօրվանից, Ավան թաղամասից կշարժվի Նորաբաց գյուղ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |