Ա. Մանասյան. Մենք Եվրատեսիլին չենք մասնակցի, քանի որ դեռ թարմ են Բաքվում և Սումգաիթում հայերի ցեղասպանության մասին հուշերը![]() 24 մարտի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - «Պետք է աշխարհին ասել, որ Եվրատեսիլին մասնակցելուց հրաժարվելու պատճառները ոչ թե անվտանգության ապահովման կամ այլ կենցաղային խնդիրներ են, այլ դեռևս արնահոսող Բաքվի և Սումգայիթի վերքերը»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Չեմ հասկանում, թե ինչու շոու-բիզնեսի և ԶԼՄ ներկայացուցիչները չեն խոսում Եվրատեսիլի մասնակցությունից հրաժարվելու իրական պատճառվերի մասին: Պետք է աշխարհի հիշեցնել հայերի հանդեպ ադրբեջանցիների կողմից իրականացրած վայրագությունների մասին, մինչև որ ճանաչվեն միջազգային հանրության կողմից»,-եզրափակել է Մանասյանը: Հիշեցնենք, որ հայ երգիչները հրաժարվել էին մասնակցել Եվրատեսիլ -2012, որը կայանալու է Բաքվում: Դրա հետ մեկտեղ, որոշ արտասահմանցի երգիչներ ցանկություն էին հայտնել մրցույթին ներկայացնել Հայստանը: Նախորդ տարի ադրբեջանական զուգերգը դարձավ մրցույթի հաղթող` նվաճելով Բաքվում մրցույթն անցկացնելու իրավունքը: Հայաստանը մի քանի ամիս շարունակ չէր կողմնորոշվում, արդյոք մասնակցել Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից հայկական պատվիրակության մասնակցության ապահովման համար պահանջում էր լուրջ երաշխիքներ: Հունվարի 17-ին EBU մրցույթի պաշտոնական կայքում ներկայացրեց այն երկրների ցուցակը, որոնք մասնակցելու են մրցույթին, որոնց թվում էր նաև Հայաստանը: Սակայն, ավելի ուժ Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել մրցույթին: ![]() ![]() Բաքվում հայերի ջարդեր Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Հայերի ջարդերը Սումգայիթում 1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |