Ալեքսանդր Մանասյան. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը ԵՄ-ով կերկարաձգի ղարաբաղյան բանակցային գործընթացը![]() 24 մարտի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Եթե ԵԱՀԿ ՄԽ-ում ԵՄ-ն զբաղեցնի Ֆրանսիայի տեղը, ապա բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, դեռ երկար կձգձգվի»,-հայտարարել է քաղաքագետ Ալեքսադր Մանասյանը: Ըստ նրա, Մինսկի խմբի, արդեն իսկ բյուրոկրատական համակարգը, ավելի կբարդանա բանակցային գործընթացում ԵՄ ընդգրկման դեպքում: Մյուս կողմից, 90-ական թթ ԵՄ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում բավականին նպաստավոր էր Ստեփանակերտի համար և Մանասյանի կարծիքով, Հայաստանը ԵՄ ներկայացուցիչներին պետք է հիշեցնի իրենց հայտարարությունների մասին: Քաղաքագետը հիշեցրել է, որ 1993թ արված հայտարարությունում ԵՄ Ադրբեջանին մեղադրել էր Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին կապերի հարցերով հանձնաժողովը ընդունել է Հայաստանի վերաբերյալ փաստաթուղթ, որով առաջարկվում է Ղարաբաղի կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը փոխարինել Եվրամիության մանդատով: Ենթադրվում է, որ փաստաթուղթը քվեարկության կդրվի մեկ ամսից`Եվրախորհրդարանի նիստի ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |