Բրիտանացի հետազոտող Ռուդնի Շեքսպիրը կոչ է անում Արևմուտքին զերծ մնալ Իրանի վրա հարձակումից![]() 24 մարտի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի դասախոս և հետազոտոզ Ռուդնի Շեքսպիրը Ալ Ալամի հետ զրույցում, նշելով նավթի գների ավելացումը Իրանի դեմ պատժամիջոցներից հետո, ասել է, որ վեճերի ավելացումը և քաղաքական ճգնաժամը կհանգեցնեն համաշխարհային տնտեսության թուլացմանը և կազդեն ծովային տնտեսության և ապրանքաշրջանառության գործընթացի վրա, որոնք հիմնված են նավթի վրա: Շեքսպիրը հավելել է, որ Իրանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ այդ երկրում գործում է ժողովրդավարություն և Իրանի ժողովուրդը սատարում է իշխող համակարգին, նրա քաղաքականությանը և Իսլամական հեղափոխությանը: Հետազոտողը նախազգուշացրել է Արևմուտքին զերծ մնալ Իրանի վրա հնարավոր հարձակումից և ասել, որ եթե Իրանը ենթարկվի հարձակման, այդ երկրի ժողովուրդը կպաշտպանի իր հայրենիքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |